You are here

ՀՀ ԳԱԱ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ  2015թ.

    Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործում է 30 ակադեմիական գրադարան` Հիմնարար գիտական գրադարանը (ՀԳԳ) և ակադեմիական ինստիտուտների 29 ճյուղային-մասնագիտական գրադարանները:
ՀԳԳ-ն իր հավաքածուներում ունի 3040659 գրադարանային միավոր, որից 866527ª եվրոպական լեզուներով:   Համալրման բոլոր աղբյուրներով գրադարանն այս տարի ձեռք է բերել 4315 գրադարանային միավոր (այդ թվում 2866 միավոր գիրք, 1339 միավոր պարբերական և 110 այլ նյութեր): Ստացվել և ֆոնդ է հանձնվել 2100 միավոր թերթ։ 2015թ.-ին ՀԳԳ-ն ունեցել է 15256 օգտվող։
2015թ. ԳԱԱ համակարգի գրադարաններից օգտվել է 19532  ընթերցող, սպասարկվել է 401697 գրադարանային միավոր: Ակադեմիական ինստիտուտների բոլոր գրադարանների հավաքածուներում   կա 1283052 գրադարանային միավոր: Համալրման բոլոր աղբյուրներով գրադարաներն այս տարի ձեռք են բերել 14195 գրադարանային միավոր:
Այսպիսով ակադեմիական համակարգի գրադարանների ընդհանուր ֆոնդը կազմում է 4323711 գրադարանային միավոր, հաշվետու տարում բոլոր գրադարանները ձեռք են բերել 18510 գրադարանային միավոր:
ՀԳԳ-ը միջազգային գրքափոխանակության գծով հաստատված կապեր ունի արտասահմանյան և ԱՊՀ երկրների 342 կազմակերպությունների հետ, որոնցից ստացվել է 760 գրադարանային միավոր (146 միավոր գիրք, 604 միավոր ամսագիր), առաքվել է 1245 միավոր հրատարակություն (14 միավոր գիրք, 1231 միավոր ամսագիր):
Գրադարանն աջակցում է կրթական հաստատությունների գրադարաններին տրամադրելով նրանց անհրաժեշտ գրականություն։ Այսպես,  Շուշիի «Կաճառ» գիտական կենտրոնին տրամադրվել է 33 գրադարանային միավոր,  Բրյուսովի անվ. Պետական լեզվաբանական համալսարանին՝ 150 գրադարանային միավոր, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղին՝ 30 գրադարանային միավոր,  Ճամբարակի զորամասի գրադարանին՝ 40 գրադարանային միավոր,  Ա. Չեխովի անվ. թիվ 55 դպրոցին՝ 57  գրադարանային միավոր,  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմին՝ 231 գրադարանային միավոր։                                                      
Օգտվողների տեղեկատվական սպասարկման ուղղությամբ ՀԳԳ-ը կազմակերպել է  նորույթների 40 և  թեմատիկ 7 ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 2852 գրադարանային միավոր: Թեմատիկ ցուցահանդեսները նվիրված են եղել մշակույթի և գիտության նշանավոր գործիչներին, պատմության և մշակույթի արդի խնդիրներին: Դրանցից հիշատակության են արժանի «ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի ականավոր գիտնականների աշխատանքների ցուցադրում», «2014 թ. լույս տեսած ՀՀ ԳԱԱ  Ինստիտուտների գիտական աշխատությունների ցուցադրում», «Հայոց Մեծ Եղեռն – 100- ամյակ»-2 ցուցահանդես, «Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը», «Ակադեմիկոս Սերգեյ Գյանջումի Աբրահամյան - 90», «Սարդարապատի հերոսամարտը»  ցուցահանդեսները:
Գիտաշխատողների, ուսանողների և հայցորդների տեղեկատվական հարցումներն առավել լիարժեք բավարարման նպատակով ՀԳԳ-ը շարունակում է օգտվողներին տրամադրել մի շարք բարձրարժեք էլեկտրոնային ամսագրային հավաքածուներ բաց մատչելիության այնպիսի շտեմարաններից, ինչպիսիք են DOAJ, DOAB, IAEA-INIS£ Ընթացիկ տարում փորձարկվեցին և ներդրվեցին ընթերցողների էլեկտրոնային գրանցման,  հաշվառման և էլեկտրոնային սպասարկման ենթահամակարգերը: Դրանց օգնությամբ գրադարանից օգտվողները չայցելելով գրադարան կարող են իականացնել նյութերի նախնական պատվեր, ապա իրենց համար հարմար ժամանակ գալ և ստանալ պատվիրված գրականությունը: Խնայվում է ընթերցողի ժամանակը և միաժամանակ բարձրանում է սպասարկման որակը։ Արդեն իսկ ընթացիկ 4 ամիսների ընթացքում գրադարանը իրականացրել է 118 էլեկտրոնային պատվերի սպասարկում։
    Շարունակվել են ՀԳԳ-ի էլեկտրոնային քարտարանի ձևավորման  աշխատանքները: Հաշվետու տարում  քարտարան է մուտքագրվել 51292  գրադարանային միավոր գիրք, պարբերական հրատարակություններ և սեղմագրեր, որից 3268 միավորը նոր ստացված գրականություն է: Ներկայումս ՀԳԳ մատենագիտական տվյալների շտեմարանում մուտքագրված է 523512  գրադարանային միավոր:
ՀԳԳ-ը, որպես մեթոդական կենտրոն, աջակցել է ակադեմիական ինստիտուտների գրադարաններին արդիականացման և նորովի աշխատելու հարցերում£ Արդյունքում՝ 15 գրադարան ակտիվորեն ներգրավված է ԳԱԱ ինստիտուտների համահավաք էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքներում, նրանք հաշվետու տարում մուտքագրել են 9699 գիրք: Ինստիտուտների գրադարանների համահավաք գրացուցակի սպասարկող կայանի և ծրագրային միջավայրի աշխատանքներն իրականացնում է ՀԳԳ աշխատակազմը։
  Զգալի աշխատանքներ են տարվում ՀԳԳ-ի թվային գրադարանի, հայագիտական ուղղվածության «Հայկականք» հանգույցի ձևավորման ուղղությամբ։ Ավարտվել են ՀԳԳ հայ հնատիպ գրքերի, վաղ և ավելի ուշ շրջանի գրքերի, ակադեմիական ամսագրերի թվային համարժեքների գրադարանի կայք էջում տեղադրման և ազատ դիտման կարգավիճակով հանրությանը տրամադրման գործում։ Այսպես, հաշվետու ժամանակահատվածում ստեղծվել է նոր շտեմարան «Մատենագիտական ցանկեր» , որը ներառում է  Հայ գրքի,  մամուլի և ձեռագրացուցակների մատենագիտությունը։  Շտեմարանում առկա է 99 գիրք։ Ստեղծվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնական պարբերական հրատարակություններ՝ «Էջմիածին»   և    «Արարատ» ամսագրերի  շտեմարանները, որոնցում օգտվողներին տրամադրված է 3968 մշակված հոդված։ Այս շտեմարանների աշխատանքները դեռ ընթացքում են և կավարտվեն 2016թ. ընթացքում։
Գրադարանը հագեցած է համակարգչային հզոր ցանցով, որն ապահովում է արխիվացված նյութերի պահպանությունն ու դրանց առցանց տրամադրումը և իր օգտվողներին հասանելի է դարձնում տարբեր հրատարակություններ, գիտական հոդվածներ, թերթեր և գրքեր։ Ներկա պահին շտեմարանը պարունակում է՝
Հայ գիրքը   1512-1800 թթ.-  753 միավոր
Հայ գիրքը   1801-1850 թթ -  1144 միավոր
Հայ գիրքը   1851-1900 թթ -   687 միավոր
Հայ գիրքը   1900-1920 թթ -   449 միավոր
«Հայկական տպագրություն 400» - 899 միավոր
    «Սասնա ծռեր» շարքից - 21 միավոր
    «Մատենագիտական ցանկեր» – 99 միավոր
    «Հիմնադիր ակադեմիկոսներ» շարքից – 176 միավոր
Մամուլը գիտության մասին  - 13 միավոր թերթ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ - 144 միավոր
Հայերեն հատվածներ պարունակող այլալեզու գրքեր - 12 միավոր
ԳԱԱ մատենաշարային հրատարակություններ - 511 միավոր
ԳԱԱ շարունակական հրատարակություններ – 438 միավոր
ՀՀ ԳԱԱ նախագահներ -  5 միավոր
Համացանցում հայագիտական նյութերի էլեկտրոնային տարբերակների տարածման ապահովման, հայագիտական բովանդակությամբ բազմալեզու կայքերի ստեղծման և շահագործման ծրագրի շրջանակում ՀԳԳ-ը թվայնացրել է ակադեմիական գիտահետազոտական հաստատությունների՝ Պատմության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Լեզվի և Գրականության ինստիտուտների կողմից հրատարակվող 17 անուն մատենաշարային հրատարակություն։  Ավարտվել են ԳԱԱ գիտահետազոտական հաստատությունների 30 անուն  շարունակական հրատարակությունների թվայնացման աշխատանքները։  Վերը նշված շտեմարանները պարբերաբար լրացվում են նոր հրատարակված նյութերով։ Պետք է նշել, որ նշված աշխատանքներն ավելի արագ և արդյունավետ են ընթանում, քանի որ ՀԳԳ ու Ազգային գրադարանը  միասնաբար են իրականացնում հիշյալ խնդիրները։  
    Հատուկ ուշադրություն է դարձվում նաև հայագիտական բացառիկ արժեք ներկայացնող հրատարակությունների թվային շտեմարանների ստեղծմանը և առցանց հասանելի դարձնելուն։
    «Հայ գիրք» շտեմարանը ինտենսիվ համալրվում է նորանոր նյութերով, նույնիսկ այնպիսի նյութերով, որոնք Հայաստանի գրադարաններում չկան։
     «Հայ մամուլ» համահավաք գրացուցակը ներառում է 1794 թվականից մինչև մեր օրերը աշխարհի տարբեր երկրներում հրատարակված հայատառ հանդեսներն ու թերթերը, գրառված են նաև այլալեզու, երկլեզվյան ու բազմալեզվյան մամուլի այն վերնագրերը, որոնց բնագրի լեզուներից մեկը հայերենն է։Այս շտեմարանում ՀԳԳ-ը 2015թ.-ին մուտքագրել է 163 անուն թերթ, 344 անուն ամսագիր, ստեղծել է 15 անուն թերթի և 52 անուն ամսագրի գրացուցակ, կազմել է 769  խորագիր:
    Գրադարանը մշտապես համագործակցում է «Հայկական մաթեմատիկական հանդես» և «Ֆիզիկայի հայկական հանդես» ամսագրերի հետ՝ աջակցելով համացանցում նրանց հոդվածների տեղադրմանը և առցանց հասանելի դարձնելուն։   Շարունակվում են «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտությունը» էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները£ 2015թ. մուտքագրվել, խմբագրվել է ԳԱԱ 7 ակադեմիկոսների   կենսամատենագիտություն, որոնցից չորսը տեղադրվել է կայք էջում:
    Բորիս Կարապետի Կարապետյան
    Յուրի Թադևոսի Ալեքսանյան
    Գեղամ Խաչատուրի Աղաջանյան
    Ռուբեն Տիգրանի Ջրբաշյան
    Կառլեն Գրիգորի Ադամյան
    Սերգեյ Գյանջումի Աբրահամյան
    Միսակ Արշամի Դավթյան

  «ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ» ենթաբաժնում  ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի հետ համատեղ կազմվել և տեղադրվել է 8 արտասահմանյան անդամի կենսամատենագիտություն:
    Կոստանյան Արտակ
    Չուբարյան Ալեքսանդր
    Սումբատյան Մեժլում
    Թոսունյան Գարեգին
    Սեյսյան Ռուբեն
    Պապիսով Իվան
    Պիոտրովսկի Միխայիլ
    Ապրեսյան Յուրի
 Պարբերաբար ստուգվում, խմբագրվում և ավելացվում է ԳԱԱ ակադեմիկոսների շտեմարանը։ Շարունակվել են «Մամուլը գիտության մասին» շտեմարանի ձևավորման աշխատանքները£ Բոլոր այս շտեմարանները հասանելի են հանրությանը գրադարանի կայք էջից (www.flib.sci.am), որի  այցելուների թիվը 2015-ին գերազանցել է 130000։     
    Պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ ԳԱԱ ինստիտուտների գիտաշխատողների և գրադարանավարների հետ, ներկայացվել են գրադարանի էլեկտրոնային պաշարները և դրանցից օգտվելու եղանակները, անց են կացվել գործնական դասընթացներ էլեկտրոնային պաշարների օգտագործման եղանակներին, գրականության մուտքագրման, ավտոմատացման և թվայնացման աշխատանքների կազմակերպման, նյութի փնտրման մեթոդներին ծանոթանալու նպատակով: