You are here

ՀՀ ԳԱԱ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 2017թ.

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործում է 30 ակադեմիական գրադարան` Հիմնարար գիտական գրադարանը (ՀԳԳ) և ակադեմիական ինստիտուտների 29 ճյուղային-մասնագիտական գրադարանները:
2017թ.-ին ԳԱԱ համակարգի գրադարաններից օգտվել է 21783 ընթերցող, սպասարկվել է 784300 գրադարանային միավոր: Ակադեմիական ինստիտուտների բոլոր գրադարանների հավաքածուներում կա 1304372 գրադարանային միավոր: Համալրման բոլոր աղբյուրներով գրադարաներն այս տարի ձեռք են բերել 16105 գրադարանային միավոր:
Հիմնարար Գիտական Գրադարանն իր հավաքածուներում ունի 3052084 գրադարանային միավոր, որից 868570ª եվրոպական լեզուներով: Համալրման բոլոր աղբյուրներով գրադարանն այս տարի ձեռք է բերել 7067 գրադարանային միավոր (այդ թվում 3165 միավոր գիրք, 2978 միավոր պարբերական և 924 այլ նյութեր): Ստացվել և ֆոնդ է հանձնվել 2027 միավոր թերթ։ 2017թ.-ին ՀԳԳ-ն ունեցել է 17000 օգտվող։
Այսպիսով ակադեմիական ինստիտուտների գրադարանների և ՀԳԳ-ի ընդհանուր ֆոնդը կազմում է 4356456 գրադարանային միավոր։
ՀԳԳ-ը միջազգային գրքափոխանակության գծով հաստատված կապեր ունի արտասահմանյան և ԱՊՀ երկրների 325 կազմակերպությունների հետ, որոնցից ստացվել է 1863 գրադարանային միավոր (117 միավոր գիրք, 1663 միավոր ամսագիր, 83 միավոր այլ նյութեր), առաքվել է 908 միավոր հրատարակություն (19 միավոր գիրք, 889 միավոր ամսագիր):
Գրադարանն աջակցում է կրթական հաստատությունների գրադարաններին տրամադրելով նրանց անհրաժեշտ գրականություն։ Այսպես հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ Ա. Չեխովի անվ. թիվ 55 դպրոցին տրամադրվել է 285 գրադարանային միավոր, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմին՝ 1300 գրադարանային միավոր։
Օգտվողների տեղեկատվական սպասարկման ուղղությամբ ՀԳԳ-ը կազմակերպել է նորույթների 40 և թեմատիկ 4 ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 327 գրադարանային միավոր: Թեմատիկ ցուցահանդեսները նվիրված են եղել մշակույթի և գիտության նշանավոր գործիչներին, պատմության և մշակույթի արդի խնդիրներին: Դրանցից հիշատակության են արժանի «ՀՀ ԳԱԱ տարեկան ժողով», «Հայ ազգային-ազատագրական շարժում», «Բարխուդարյան-90», «Գուրզադյան-95» ցուցահանդեսները:
Գիտաշխատողների, ուսանողների և հայցորդների տեղեկատվական հարցումներն առավել լիարժեք բավարարման նպատակով ՀԳԳ-ը շարունակում է օգտվողներին տրամադրել մի շարք բարձրարժեք էլեկտրոնային ամսագրային հավաքածուներ բաց մատչելիության այնպիսի շտեմարաններից, ինչպիսիք են DOAJ, DOAB, IAEA-INIS£ Ընթացիկ տարում էլ ավելի ակտիվացան ընթերցողների էլեկտրոնային գրանցման, հաշվառման և էլեկտրոնային սպասարկման աշխատանքները: Դրանց օգնությամբ գրադարանից օգտվողները չայցելելով գրադարան կարող են իրականացնել նյութերի նախնական պատվեր, ապա իրենց համար հարմար ժամանակ գալ և ստանալ պատվիրված գրականությունը: Խնայվում է ընթերցողի ժամանակը և միաժամանակ բարձրանում է սպասարկման որակը։ Հաշվետու տարում գրադարանը իրականացրել է 855 էլեկտրոնային պատվերի սպասարկում։

Շարունակվել են ՀԳԳ-ի էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքները: Հաշվետու տարում քարտարան է մուտքագրվել 23575 գրադարանային միավոր գիրք, պարբերական հրատարակություններ և սեղմագրեր, որից 4246 միավորը նոր ստացված գրականություն է: Ներկայումս ՀԳԳ մատենագիտական տվյալների շտեմարանում մուտքագրված է 619462 գրադարանային միավոր:
ՀԳԳ-ը, որպես մեթոդական կենտրոն, աջակցել է ակադեմիական ինստիտուտների գրադարաններին արդիականացման և նորովի աշխատելու հարցերում£ Արդյունքում՝ 15 գրադարան ակտիվորեն ներգրավված է ԳԱԱ ինստիտուտների համահավաք էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքներում, նրանք հաշվետու տարում մուտքագրել են 5732 գիրք: Ինստիտուտների գրադարանների համահավաք գրացուցակի սպասարկող կայանի և ծրագրային միջավայրի աշխատանքներն իրականացնում է ՀԳԳ աշխատակազմը։

Շարունակվել են ՀԳԳ-ի թվային գրադարանի, հայագիտական ուղղվածության «Հայկականք» հանգույցի ձևավորման աշխատանքները։ Ավարտվել են ՀԳԳ հայ հնատիպ գրքերի, վաղ և ավելի ուշ շրջանի գրքերի /1801-1850թթ., 1851-1900թթ./, ԳԱԱ հրատարակած ամսագրերի թվային համարժեքների գրադարանի կայք էջում տեղադրման և ազատ դիտման կարգավիճակով հանրությանը տրամադրման գործում։ Այսպես, «Մատենագիտական ցանկեր» շտեմարանը, որը ներառում է Հայ գրքի, մամուլի և ձեռագրացուցակների մատենագիտությունը համալրվել է 70 գրքով։ Շտեմարանում առկա է 181 գիրք։ Ձևավորվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնական պարբերական հրատարակություններ՝ «Էջմիածին» /1944-առ այսօր/ և «Արարատ» /1868-1919թթ./ ամսագրերի հոդվածների վերլուծական նկարագրությունների շտեմարանները, որոնք ամբողջությամբ ավարտված են և տեղադրված են կայք էջում։ Սկսվել են «Սիոն» ամսագրի հոդվածների վերլուծական նկարագրությունների շտեմարանի ձևավորման աշխատանքները։
Գրադարանը ունի համակարգչային հզոր ցանց, որն ապահովում է արխիվացված նյութերի պահպանությունն ու դրանց առցանց տրամադրումը և իր օգտվողներին հասանելի է դարձնում տարբեր հրատարակություններ, գիտական հոդվածներ, թերթեր և գրքեր։ Ներկա պահին ՀԳԳ կայք էջը ներառում է հետևյալ շտեմարանները՝
Հայ գիրքը 1512-1800 թթ.- 793 միավորv

Հայ գիրքը 1801-1850 թթ - 1329 միավոր
Հայ գիրքը 1851-1900 թթ - 1966 միավոր
Հայ գիրքը 1900-1920 թթ - 770 միավոր
Անթվակիր գրքեր - 84 միավոր
Եզակի հրատարակություններ և հայերեն հատվածներ պարունակող
այլալեզու գրքեր - 22 միավոր
«Հայկական տպագրություն 400» - 901 միավոր

«Սասնա ծռեր» շարքից - 32 միավոր

«Մատենագիտական ցանկեր» – 205 միավոր
«Հիմնադիր ակադեմիկոսներ» շարքից – hիմնադիր ակադեմիկոսների կողմից հեղինակած 231 միավոր մենագրություն
Մամուլը գիտության մասին - 11 միավոր թերթ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ - 180 միավոր
ԳԱԱ մատենաշարային հրատարակություններ - 521 միավոր
ԳԱԱ շարունակական հրատարակություններ – 497 միավոր
ՀՀ ԳԱԱ նախագահներ - 4 նախագահի կյանքի և գիտական գործունեության վերաբերյալ ակնարկներ։
Նախորդ տարվա համեմատ շտեմարանը համալրվել է 1389 նյութով։

Ներկա պահին ՀԳԳ-ի շտեմարանները պարունակում են գրականության 5619 անուն, 27217 միավոր, 126127 հոդված և 2,366722 էջ։
Համացանցում հայագիտական նյութերի էլեկտրոնային տարբերակների տարածման ապահովման, հայագիտական բովանդակությամբ բազմալեզու կայքերի ստեղծման և շահագործման ծրագրի շրջանակում ՀԳԳ-ը թվայնացրել է ակադեմիական գիտահետազոտական հաստատությունների՝ Պատմության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Լեզվի և Գրականության ինստիտուտների կողմից հրատարակվող 19 անուն մատենաշարային հրատարակություն։ Ավարտվել են ԳԱԱ գիտահետազոտական հաստատությունների 31 անուն շարունակական հրատարակությունների թվայնացման աշխատանքները։ Վերը նշված շտեմարանները պարբերաբար լրացվում են նոր հրատարակված նյութերով։ Նշված աշխատանքներն ավելի արագ և արդյունավետ են ընթանում, քանի որ ՀԳԳ ու Ազգային գրադարանը միասնաբար են իրականացնում հիշյալ խնդիրները։

Հատուկ ուշադրություն է դարձվում նաև հայագիտական բացառիկ արժեք ներկայացնող հրատարակությունների թվային շտեմարանների ստեղծմանը և առցանց հասանելի դարձնելուն։

«Հայ գիրք» շտեմարանը ինտենսիվ համալրվում է նորանոր նյութերով, նույնիսկ այնպիսի նյութերով, որոնք Հայաստանի գրադարաններում չկան և ձեռք են բերվել եվրոպական տարբեր գրադարանների հետ համագործակցության ծրագրերի շրջանակում։ Նկարվել, մշակվել և տեղադրվել է 154 գիրք։

«Հայ մամուլ» համահավաք գրացուցակը ներառում է 1794 թվականից մինչև մեր օրերը աշխարհի տարբեր երկրներում հրատարակված հայատառ հանդեսներն ու թերթերը, գրառված են նաև այլալեզու, երկլեզվյան ու բազմալեզվյան մամուլի այն վերնագրերը, որոնց բնագրի լեզուներից մեկը հայերենն է։Այս շտեմարանում ՀԳԳ-ը 2017թ.-ին մուտքագրել է 3 անուն թերթ, 9 անուն ամսագիր, ստեղծել է 15 անուն թերթի և 33 անուն ամսագրի աղյուսակներ: Նկարվել, մշակվել և տեղադրվել է կայք-էջում թերթերի 87 լրակազմ /21328 էջ/։

Գրադարանը մշտապես համագործակցում է «Հայկական մաթեմատիկական հանդես» և «Ֆիզիկայի հայկական հանդես» ամսագրերի հետ՝ աջակցելով համացանցում նրանց հոդվածների տեղադրմանը և առցանց հասանելի դարձնելուն։ Շարունակվում են «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտությունը» էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները£ 2017թ. մուտքագրվել, խմբագրվել և տեղադրվել է կայք էջում ՀՀ ԳԱԱ 10 ակադեմիկոսների կենսամատենագիտություն:

«ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ» ենթաբաժնում ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի հետ համատեղ կազմվել և տեղադրվել է ՀՀ ԳԱԱ 9 արտասահմանյան անդամի կենսամատենագիտություն:

Պարբերաբար ստուգվում, խմբագրվում և ավելացվում է ԳԱԱ ակադեմիկոսների շտեմարանը։ Շարունակվել են «Մամուլը գիտության մասին» շտեմարանի ձևավորման աշխատանքները£ Ներկա պահին ՀԳԳ-ի շտեմարանները պարունակում են գրականության 5619 անուն, 27217 միավոր, 126127 հոդված և 2,366722 էջ։ Բոլոր այս շտեմարանները հասանելի են հանրությանը գրադարանի կայք էջից (www.flib.sci.am), որի այցելուների թիվը 2017-ին գերազանցել է 135000։

Պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ ԳԱԱ ինստիտուտների գիտաշխատողների և գրադարանավարների հետ, ներկայացվել են գրադարանի էլեկտրոնային պաշարները և դրանցից օգտվելու եղանակները, անց են կացվել գործնական դասընթացներ էլեկտրոնային պաշարների օգտագործման եղանակներին, գրականության մուտքագրման, ավտոմատացման և թվայնացման աշխատանքների կազմակերպման, նյութի փնտրման մեթոդներին ծանոթանալու նպատակով:

ՀՀ ԳԱԱ ՀԳԳ տնօրենի

պաշտոնակատար`                                                             Կ. Հ. Մինասյան