You are here



ԲԱԺՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

    • Գրադարանային ավտոմատացված համակարգերի տեխնիկական սպասարկում։ Աշխատակազմի համակարգչային խնդիրների սպասարկում, ինչպես նաև ծրագրային նոր լուծումների և թողարկումների ներդնում գրադարանի համակարգչային ցանցում։
    • Գրադարանի ինտերնետային կայքի սպասարկում և կատարելագործում։ Զանազան Բաց կոդով ծրագրերի ու վեբ գործիքների ներդնում գրադարանի կայքում:
    • ԳԱԱ գրադարանային սպասարկման համակարգերի ավտոմատացում՝ համապատասխան ծրագրերի, այդ թվում և Բաց կոդով, ներդրմամբ։
    • ԳԱԱ ինստիտուտների հրատարակած ամսագրերի թվայնացման նախագծի համակարգում։

 

       Բաժնի աշխատակիցները ապահովում են ALEPH համակարգի բնականոն աշխատանքը, որն իրենից ներկայացնում է գրադարանային ամբողջապես ավտոմատացված համակարգ։ Ի լրումն սրան, ավտոմատացման բաժինն աշխատում է Evergreen Բաց կոդով ավտոմատացված համակարգի գործարկման ուղղությամբ, որը նախատեսվում է կիրառվել գրադարանի այցելուների սպասարկման նպատակով ։
      Ավտոմատացման բաժնի աշխատակիցները զբաղվում են նաև Greenstone Բաց կոդով ծրագրի ներդրման և սպասարկման խնդիրներով։ Սույն ծրագիրը ԳԱԱ ՀԳԳ-ն օգտագործում է թվայնացված հնատիպ գրքերը էլեկտրոնային շտեմարաններում զետեղելու և գրադարանի կայքում առցանց տեղադրելու նպատակով։

 

    Ավտոմատացման բաժնի առաջնային խնդիրներից է նաև ԳԱԱ ինտիտուտների ամսագրերի թվայնացման գործընթացի համակարգումը։ Սույն պրոցեսը ներառում է մի քանի փուլ, որոնցից յուրաքանչյուրն այս կամ այն կերպ կապված է ավտոմատացման բաժնի աշխատանքների հետ։ Ուստիև բաժնի աշխատակիցներն անուղղակիորեն ներգրավված թվայնացման աշխատանքներում թե որպես տեխնիկական աջակցողներն և թե որպես ծրագրի համակարգողներ։

 

     Ի լրումն ԳԱԱ ՀԳԳ-ի զարգացման ու կատարելագործման ուղղությամբ արվող ջանքերի, ավտոմատացման բաժինը մեծ ծավալի աշխատանքներ է կատարում այլ գրադարանների էլեկտրոնացման բնագավառում։ Մասնավորապես, 2011 թ. մարտ-ապրիլ ասմիներին ՀԳԳ ավտոմատացման բաժինը «Սիվիլիթաս» հիմնադրամի դրամաշնորհի շրջանակում իրականացրեց Բաց կոդով OpenBiblio ավտոմատացված գրադարանի ներդնումը ՀՀ շրջանային գրադարաններում։ Ավելին, ՀԳԳ ավտոմատացման բաժինը աշխատանքներ է տանում նաև ԳԱԱ ինստիտուտների գրադարանների ավտոմատացման ուղղությամբ և այժմ դրանք բոլորն ացնում են արել
Evergreen
Բաց կոդով գրադարանային համակարգին։