ՆԱՏՕ-ի ցանցային ենթակառուցվածքի ծրագրի ավարտ: 2007թ. ՀԳԳ-ին ՆԱՏՕ-ի ցանցային ենթակառուցվածքի ծրագրի շրջանակներում հատկացվեց դրամաշնորհ PDD(CP)(EAP.NIG 983118) “ԳԱԱ ցանցային ենթակառույցները GÉANT-ին համապատասխանեցնել”-ու նպատակով:
Ծրագիրը կոորդինացնում էին ՆԱՏՕ-ի կողմից` Ալան Հոփքինսոնը, հայկական կողմից` Տիգրան Զարգարյանը: Համաձայն ծրագրի, ենթադրվում էր հեռահաղորդակցության հիմնուղին` Ակադեմիական ցանցի 3 հիմնական հանգույցները բարելավել մինչև 10գիգաբիտ/վրկ.-ի, արդիականացնել ՀՀ ԳԱԱ ինստիտուտների գրադարանները համակարգիչներով, տեսածրիչներով, ցանցային սարքավորումներով և միացնել այդ գրադարանները Ակադեմիական ցանցին: Ծրագրում նախատեսված էին նաև գրադարանավարների ուսուցողական դասընթացների իրականացում:
2009թ. սեպտեմբերին ՆԱՏՕ-ի կողմից ծրագրի համատնօրեն Ալան Հոփքինսոնը այցելեց Երևան վերլուծելու ծրագրի արդյունքներն ու հաջողությունները: Հանդիպումների և ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն` Վլադիմիր Սահակյանի, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն` Տիգրան Զարգարյանի և Ակադեմիական ցանցի ցանցային ադմինիստրատորների հետ քննարկումների ընթացքում նշվեց, որ ծրագրի հիմնական ձեռքբերուները հետևյալներն են.
1. ՀՀ ԳԱԱ ինստիտուտների գրադարաններում հանրային օգտագործման համահավաք էլեկտրոնային քարտարանների ստեղծումը: Քարտարանը հասանելի է ՀԳԳ-ի կայք էջից http://www.flib.sci.am/eng/node/5 հասցեով, ակտիվացնելով “ԳԱԱ Ինստիտուտների համահավաք գրացուցակ” հղումը: ՆԱՏՕ-ի ցանցային ենթակառուցվածքի ծրագրի կողմից տրամադրված մեկ սպասարկող կայան հատկացված է այդ նպատակի համար: Ինստիտուտներում քարտագրումը իրականացվել է օգտագործելով ՆԱՏՕ-ի ցանցային ենթակառուցվածքի ծրագրի կողմից ստացված համակարգիչներով և ցանցային սարքավորումներով: Գործընկեր երկրի համատնօրեն Տիգրան Զարգարյանը տեղայնացրել է EVERGREEN համացանցային գրադարանային ծրագիրը հայերեն և ռուսերեն լեզուներով, ինչը զգալի օգնություն է գրադարանավարների համար իրենց առօրյա աշխատանքում:
2. “ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր –Մեխանիկա” ամսագրի էլեկտրոնային տարբերակի հրատարակումը: Այս աշխատանքը գրադարանավարների և գիտաշխատողների սերտ համագործակցության արդյունքն է: Այս ամսագիրը հասանելի է http://www.flib.sci.am/eng/node/5 հասցեով “ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր –Մեխանիկա” հղման ներքո: Միեխանիկայի ինստիտուտից մի գիտնական անցկացրեց ուսուցողական փորձաշրջան, ծանոթանալով, թե ինչպես պետք է աշխատել էլեկտրոնային հրատարակությունների համակարգի հետ: Նրանք էլեկտրոնային հրատարակությունների համակարգով հավաքում են այդ ամսագրի 2009 թ. համարները: Գրադարանավարները այդ ամսագրի հին համարները տեսածրում են և պատկերներին ավելացնում են հոդվածի մատենագիտական նկարագրությունը, որից հետո հոդվածները տեղադրվում են համացանցում։ Google Scholar-ը ինդեքսավորում է այս շտեմարանը: Մենք պլանավորում ենք սկսել նմանատիպ գործընթաց ակադեմիական մյուս ամսագրերի համար ևս:
3. ԵՄ 7-րդ շրջանակային ծրագրով հիմնադրված “Սևծովյան փոխմիացում” ծրագրի շրջանակներում, Ակադեմիական ցանցը միացվել է Geant-ի հաշվողական հզորություններին։: “Սևծովյան փոխմիացում”-ի հիմնական նպատակները հետևյալներն են.
Ձեռք բերված նվաճումները ստեղծում են լավ նախադրյալներ սկսելու ա/ լայնամասշտաբ թվայնացման աշխատանքներ ԳԱԱ ինստիտուտներում, բ/ ԳԱԱ համակարգում ներդնել հեռաուսուցման միջավայր գ/ սկսել գիտական ուղղվածության բովանդակային շտեմարանների ձևավորման աշխատանքները։










