You are here

Ինտերնետ Միություն(ISOC) դրամաշնորհային ծրագիր կոմիտեն ֆինանսավորման համար ընտրել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «բովանդակության ձևավորման կենտրոնի ստեղծում»  ծրագիրը:
 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, իր 30 - հետազոտական հաստատությունների հետ գիտական հրապարակումների առաջատար ստեղծողն է Հայաստանում: Հիմնարար գիտական գրադարանը (ՀԳԳ) Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հետազոտական հաստատություններից մեկն է և  Հայաստանի Հանրապետությունում հիմնական և ամենամեծ գիտական հրապարակումների շտեմարանը :
 Դա Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ամենահզոր տեղեկատվական և մատենագիտական ծառայությունների կենտրոնն է. Ներկայումս ԳԱԱ-ն հրապարակում է 3 բաց մատչելիության ամսագիր – «ֆիզիկայի հայկական հանդես»Հայկական մաթեմատիկական հանդես»  և «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» և այդ բոլոր 3 ամսագրերը տեղադրված  են ՀԳԳ կայք էջում։
 Հայաստանի կառավարությունը հայտարարել է հեռաուսուցումը որպես գերակա ուղղություն և Վիրտուալ կրթական միջավայրի կառուցման արագ, հուսալի եւ անվտանգ ենթակառուցվածքի ստեղծման համար արդեն հաստատել է օրենսդրական հիմք:
Չնայած, որ վերջին տարիներին Հայաստանում տեղեկատվական միջավայրը բավականին բարելավվել է, այնուամենայնիվ չկա որևէ ցուցանիշ, որ մշակված է «էլեկտրոնային բովանդակություն»-ը իր «առցանց դասընթացի նյութեր» և «առցանց գրադարան ամբողջական տեքստեր» բաղադրիչներով։
Սույն դրամաշնորհի նպատակն է Հայաստանում  նոր «բովանդակության ձևավորման կենտրոն»-ի ստեղծումը,  այդ բովանդակության տեղադրումը Բաց մատչելիության տիրույթում և ուսումնական Էլեկտրոնային բովանդակության վերաբացումը ողջ աշխարհի մանկավարժների, ուսանողների եւ հետազոտողների համար: