You are here

"Բաց հասարակության ինստիտուտ" հիմնադրամը` սկսած 1997թ.  աջակցում է Հայաստանի գրադարաններին տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, Ինտերնետի հասանելիության ապահովման, համակարգչային ցանցի ընդլայնման խնդիրներում։
Գրադարանային հանրությանը Բաց/Ազատ կոդերով ստեղծված գրադարանային գործընթացների ավտոմատացման ծրագրային համակարգերի ներկայացում նախագիծը հետապնդում է երկու հիմնական նպատակ՝
- Հայաստանի գրադարանային ցանցի կառավարման կենտրոնի տեխնիկական վերազինում:
- Գրադարանային հանրությանը Բաց/Ազատ կոդերով ստեղծված գրադարանային գործընթացների ավտոմատացման ծրագրային համակարգերի ներկայացում։    
 «Հայաստանի գրադարանային ցանցի կառավարման կենտրոնի տեխնիկական վերազինում» փուլը  Հայաստանի գրադարանների համակարգչային ցանցի ստեղծում ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որի նախաձեռնողը և ֆինանսավորողը Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամն է եղել։ Ներկա փուլում նախատեսվում է թե՛ բարոյապես և թե՛ տեխնիկապես հնացած սերվերային լուծումները փոխարինել ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Սա էապես կբարձրացնի կատարվող աշխատանքների որակը։
Բաց/Ազատ կոդերով ստեղծված գրադարանային գործընթացների ավտոմատացման ծրագրային համակարգերի ներկայացում փուլում նախատեսված է գրադարանավարներին ծանոթացնել անվճար ծրագրային լուծումների հետ, որոնք այլընտրանք են կոմերցիոն փաթեթներին։
Ծրագրի տնօրենն է Տիգրան Զարգարյանը: