You are here

Այցելության նպատակն է հայ գրադարանավարներին ծանոթացնել Լիտվայի կոնսորցիումի կողմից տարվող աշխատանքներին: Քննարկվող թեմաները կներգրավեն գրադարանային կոնսորցիումի ստեղծման, ակադեմիայի համար էլեկտրոնային պաշարների տրամադրման, հեղինակային իրավունքի և լիցենզավորմանը վերաբերող հարցեր: Բացի այդ, Լիտվայի կոնսորցիումը կներկայացնի թվային գրադարանի գործող ծրագրերը և կծանոթացնի Լիտվայի ակադեմիական գրադարանների ցանցին: Ծրագիրը համատեղ կոորդինացվում է Լիտվայում Էմիլյա Բանիոնիտեի, Հայաստանում` Տիգրան Զարգարյանի կողմից: