You are here

    Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործում են 31 ակադեմիական գրադարաններ`   Հիմնարար գիտական գրադարանը /ՀԳԳ/, Գիտաբժշկական գրադարանը և  ակադեմիական ինստիտուտների 29 ճյուղային-մասնագիտական գրադարաններ:
Հաշվետու տարում  աշխատանքային պայմանները ճյուղային գրադարանների գործունեության համար մնացել են անբարենպաստ: Ողջ տարվա ընթացքում  գրադարանները խիստ դժվարին կացության մեջ են եղել իրենց բնականոն գործունեությունն ապահովելու և հատկապես գիտական արդի գրականության ձեռքբերման գործում: Ի տարբերություն ճյուղային գրադարանների ՀԳԳ-ի աշխատանքային պայմանները բավարար են և նախորդ տարիների համեմատ 2006-ին ՀԳԳ-ն արդի գիտական գրականություն պատվիրելու հնարավորություն է ունեցել, որը սակայն,դեռևս  չի համապատասխանում եղած արդի պահանջներին:
 Դեռևս անբավարար է գրականւոթյան ձեռքբեռման ֆինանսավորումը, և նույնիսկ  ՀԳԳ-ը հնարավորություն չի ունեցել իրականացնելու մեծ պահանջարկ ունեցող որոշ գիտական ամսագրերի բաժանորդագրությունը:
  Գրքային ֆոնդերի պահպանության  պայմանները ևս նպաստավոր չեն նրանց ողջամնացության համար: Ավարտին են մոտենում
ՙՈսկե ֆոնդի՚` հնատիպ և հազվագյուտ ֆոնդի ախտահանման և բուժման աշխատանքները: Այժմ կարող ենք փաստել, որ կործանումից փրկվել է ազգային արժեք ներկայացնող ավելի քան 1190 միավոր եզակի և հազվագյուտ գիրք:
ԳԱԱ ինստիտուտների գրադարանների մեծ մասը շարունակում են մնալ համակարգչային ժամանակակից միջոցներից զուրկ:
Ներկայիս անբավարար ֆինանսավորման պայմաններում, այնուամենայնիվ, ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները( հիմնականում արտասահմանյան գիտական կազմակերպությունների և հիմնադրամների հետ արդյունավետ համագործակցության և նվիրատվությունների շնորհիվ), հաջողվել է ապահովել գրքային ֆոնդի նվազագույն չափով համալրումը և ընթերցողների գրադարանա-մատենագիտական և գիտա-ինֆորմացիոն սպասարկումը, անցումը սպասարկման ժամանակակից մեթոդներին:
Շարունակվել են աշխատանքները ՀԳԳ-ի ֆոնդերում եղած գրականության մուտքագրումը էլեկտրոնային քարտարանում  ALEPH  համակարգով: Հաշվետու տարվա ընթացքում  քարտարանում մուտքագրվել է մոտ 39.614 գր. միավոր և կատարվել է մոտ 11.390 - նոր մատենագիտական նկարագրություն: Ներկայումս ՀԳԳ մատենագիտական տվյալների շտեմարանում  մուտքագրված է 157.587 գրադարանային միավոր, որից մոտ 85.770-ը առանձին վերնագրեր: Շարունակվել են կայք-էջի  բարելավման աշխատանքները:
Կազմակերպված է ինտենսիվ սպասարկում էլեկտրոնային փաստաթղթերի, eLCA կոնսորցիումի հասանելի ռեսուրսնորի շրջանակներում, ձեռքբերման և տրամադրման գործում: Միայն գերմանական SUBITO  համակարգի միջոցով, որը տրամադրվել է հունիս ամսվանից, տարբեր գիտական կազմակերպություններիցª գիտաշխատողների պատվերով մոտ 1485 էլեկտրոնային գիտական հոդվածների անվճար առաքում է իրականացվել:
Տարբեր գիտական բարեգործական կազմակերպություններից, անհատներից և այլ հաստատություններից /ԱՄՆ սոցիալական հետազոտությունների ինստիտուտ, ՆԱՏՕ-ի գիտական ֆոնդ, ՌԳԱ Բնական գիտությունների գրադարանից և անհատներից / նվիրատվության կարգով անհատույց ստացվել է 8782 գրադ.մ. /5418 միավոր գիրք,  2968 միավոր ամսագիր, 232 այլ նյութեր/: Միայն ակադեմիկոս Գ. Ջահուկյանի անձնական գրադարանի գրականությունը  կազմում էր 4384 գր. միավոր,որը տեղակայվեց ԳԱԱ նախագահության որոշման համաձայն բացված անհատական ֆոնդում: Իսկ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Բնական գիտությունների գրադարանից, Մոսկվայում ՀՀ Դեսպանատան անմիջական աջակցությամբ, անհատույց ստացվել են 2004-2005թթ. հրատարակության 1992 միավոր ռուսական գիտական ակադեմիական  ամսագրեր:
 2006թ. ՀՀԳԱԱ բոլոր գրադարաններից օգտվել են  24083 ընթերցող, որոնց սպասարկվել է 729574 գրադարանային միավոր:
    Ակադեմիական բոլոր գրադարաններն իրենց ֆոնդերում ունեն  4.193.555 գրադ.մ.: Հաշվետու տարում ձեռք է բերվել 19.304 գրադ.մ.:
       ՀԳԳ-ն իր ֆոնդերում ունի 2.976.808 գրադ.մ., որից 848.136 գրադ.մ. եվրոպական լեզուներով:Համալրման բոլոր աղբյուրներով գրադարանն այս տարի ձեռք է բերել 16434 գրադ.մ. /այդ թվում  7794 միավոր գիրք  և  պարբերականների 8640 միավոր/:
   Ներկայիս պայմաններում արտասահմանյան օտար լեզուներով գրականության համալրման հիմնական և մշտական աղբյուր է հանդիսանում միջազգային գրքափոխանակությունը:
        ՀԳԳ-ը  միջազգային գրքափոխանակության գծով կապեր է ունեցել  արտասահմանյան և ԱՊՀ երկրների 350 կազմակերպությունների հետ /գրադարաններ, թանգարաններ,հրատարակչություններ,գիտական և բուհական հաստատություններ/, որոնցից ստացվել է 1872 գրադ.մ. / 293 միավոր գիրք և   1509 միավոր պարբերական հրատարակություններ, 70 բրոշյուրներ, թերթեր և այլ նյութեր/:
   Միջազգային գրքափոխանակության գծով արտասահմանյան մեր գործընկերներին 2006թ. առաքվել է 1976 միավոր ակադեմիական հրատարակություն /393 գիրք,1583 ամսագիր/: Հարկ է նշել, որ ԳԱԱ որոշ ամսագրերի ՀԳԳ-ին չտրամադրելու կամ անբավարար քանակությամբ տրամադրելու  հետևանքով ՀԳԳ-ն զրկվում է շատ արտասահմանյան արժեքավոր գործընկերներից, որի հետևանքով պակասել է նաև ստացվող գրականության քանակը:
     Ընթերցողների ինֆորմացիոն սպասարկման ուղղությամբ հաշվետու տարում ՀԳԳ-ը կազմակերպել է 101 նորույթների և թեմատիկ ցուցահանդեսներ, որտեղ ցուցադրվել է 6088 գրադ.մ.: Թեմատիկ ցուցահանդեսները նվիրված են եղել մշակույթի և գիտության նշանավոր գործիչների հոբելյաններին,  գիտության արդի խնդիրներին, գրադարանգիտությանը: Նրանցից առավել հիշաակության են արժանի ՙԾերուն Թորգոմյան - 110՚, ՙԹամրազյան Հ.Ս. - 80՚, ՙԿոմիտաս – հավերժի ճամփորդ՚, ՙՀՀ ԳԱ Հիմնարար գիտական գրադարան - 70՚, ՙՀայաստանի Հանրապետություն - 15՚, ՙՀարություն Մեքերյանի հիշատակին՚, ՙԻնֆորմատիկա՚, ՙԴեղաբույսեր՚ և այլն:
    Օտար լեզուներով նոր ստացված գրականության մասին ընթերցողներին  օպերատիվ ինֆորմացիա տալու նպատակով ՀԳԳ-ը կազմել  է  ՙ Օտար լեզուներով նոր գրքերի և գիտական աշխատությունների 2005 – 2006թթ. ինֆորմացիոն բյուլետեն՚-ի, ՙՕտար լեզուներով ամսագրեր  2005 – 2006թթ.՚-ի էլեկտրոնային տարբերակները:
    Տրամադրվել է ծավալուն և բովանդակալից տեղեկատվություն ՌԴ դեսպանատան, Գրողների միության, ԳԱ նախագահության և ՀՀ Կառավարության հարցումներին:
 Կազմվել, խմբագրվել և տպագրության է պատրասվել ակադեմիկոս Մ.Գ. Մանվելյանի կենսամատենագիտությունը:
Շարունակվել են աշխատանքները գրադարան մուտք գործած նոր գրականության այբբենական և սիստեմատիկ քարտարանների ստեղծման և խմբագրման ուղղությամբ: Հաշվետու տարում կազմակերպվել է քարտերի մշակման էլեկտրոնային տարբերակը և քարտագրվել է 14.182 գրադ. միավոր:
ՀԳԳ-ի 3-րդ ընթերցասրահը անվանակոչվեց ՀԳԳ նախկին փոխտնօրեն, վաստակավոր գրադարանավար, գրադարանային գործի երախտավոր` Հարություն Մեքերյանի անունով:
 Ձեռնարկվել են տարբեր միջոցառումներ, որոնք բերել են ՀԳԳ-ի  ճյուղային գրադարանների հետ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: