You are here

 Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործում է 30 ակադեմիական գրադարան` Հիմնարար գիտական գրադարանը /ՀԳԳ/ և ակադեմիական ինստիտուտների 29 ճյուղային-մասնագիտական գրադարանները: ՀԳԳ-ն իր հավաքածուներում ունի 3.012290 գրադարանային միավոր, որից 856342ª եվրոպական լեզուներով: Համալրման բոլոր աղբյուրներով գրադարանն այս տարի ձեռք է բերել 11162 գրադարանային միավոր /այդ թվում 4180 միավոր գիրք, պարբերականների 6590 միավոր և 392 այլ նյութեր/:  ՀԳԳ-ի գրադարանային աշխատողների թիվը կազմում է 63 աշխատակից, որից` բարձրագույն մասնագիտական կրթությամբ` 5, բարձրագույն ընդհանուր կրթությամբ` 49, միջնակարգ մասնագիտական կրթությամբ` 7, ընդհանուր միջնակարգ կրթությամբª 2 աշխատակից:
2010թ. ՀՀ ԳԱԱ բոլոր գրադարաններից օգտվել է 22690 ընթերցող, որոնց սպասարկվել է 399079 գրադարանային միավոր: Ակադեմիական բոլոր գրադարաններն իրենց հավաքածուներում  ունեն 5,461,703 գրադարանային միավոր: Հաշվետու տարում ՀԳԳ-ի և ակադեմիական բոլոր գրադարանների կողմից ձեռք է բերվել 19,306 գրադարանային միավոր:
ՀԳԳ-ն միջազգային գրքափոխանակության գծով հաստատված կապեր ունի արտասահմանյան և ԱՊՀ երկրների 353 կազմակերպությունների հետ, որոնցից ստացվել է 2774 գրադարանային միավոր (180 միավոր գիրք և 2594 միավոր ամսագիր): Միջազգային գրքափոխանակության գծով արտասահմանյան մեր գործընկերներին առաքել ենք 1578 միավոր հրատարակություն /160 միավոր գիրք, 1418 միավոր ամսագիր/: 2009 թվականից վերսկսվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հրատարակած 142 անուն պարբերականների կանոնավոր ստացումը£ 2010 թվականին ստացվել է 1221 միավոր ամսագիր։ Դրանք բոլորն ընթերցողներին հասանելի են թիվ 3 ընթերցասրահից£
2009 թ. սկսվեցին ՀԳԳ գրքային ֆոնդի շուրջ 80,000 գրքերի վերադասավորման աշխատանքները կարգայինից չափսային դասավորության: Հաշվետու տարում վերադասավորվել է 8,000 միավոր գիրք: Այս աշխատանքները կշարունակվեն նաև 2011 թվականին£
Ընթերցողների տեղեկատվական սպասարկման ուղղությամբ հաշվետու տարում ՀԳԳ-ն կազմակերպել է 44 նորույթների և 7 թեմատիկ ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 7420 գրադարանային միավոր: Թեմատիկ ցուցահանդեսները նվիրված են եղել մշակույթի և գիտության նշանավոր գործիչներին, պատմության և մշակույթի արդի խնդիրներին: Դրանցից հիշատակության են արժանի «Մարտիրոս Սարյան-130», «Հայոց ցեղասպանություն-95», «Հաղթանակի 65-ամյակը», «Երգիծաբանությունը գեղագիտական կատեգորիա», «Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ-2010», «Հ. Փամբուկյանի գրքերի հավաքածու», «Մկրտիչ Ներսիսյան-100»:
Ընթերցողների սպասարկման որակի բարձրացման նկատառումներից ելնելովª ընթերցասրահներն աշխատում են բաց դարակային սպասարկման սկզբունքով: Գրադարանը աջակցում է Պաշտպանության նախարարության  զորամասերում գրադարանների ստեղծման գործին,ինչպես նաև մարզերի դպրոցներին, տրամադրելով նրանց անհրաժեշտ գրականություն։ Այսպես, Վայոց Ձոր մարզի  Խաչիկ գյուղի դպրոցին գրադարանը տրամադրել է ուսումնական և գեղարվեստական 100 միավոր գրականություն£
Գրապահոցում մշտապես կատարվում են հավաքածուների ստուգման, մաքրման, տեղաշարժի աշխատանքներ: Շարունակվում է 1985-2005թթ. հայերեն և ռուսերեն լեզուներով թերթերի ստուգումը, դասավորումը ըստ տարիների, ամիսների և համարների, դրանք կազմում և արդեն կազմված վիճակում տեղադրում ֆոնդում: Այս տարի պատրաստվել է թերթերի 359 լրակազմ։
 Գիտաշխատողների, ուսանողների և ասպիրանտների տեղեկատվական հարցումների առավել լիարժեք բավարարման համար ՀԳԳ-ն շարունակում է ընթերցողներին տրամադրել մի շարք բարձրարժեք էլեկտրոնային ամսագրային հավաքածուներ£ Այսպես, ՀԳԳ-ն իրականացրել է “Emerald” հրատարակչության էլեկտրոնային պաշարների բաժանորդագրությունը: Բանակցություններն այլ հրատարակիչների հետ շարունակվում են£ 2010թ. ընթացքում գրադարանն իր ներքին ռեսուրսների հաշվին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների աշխատակիցների պատվերներով իրականացրել է ավելի քան 275 էլեկտրոնային գիտական հոդվածների անվճար առաքում£ Սկսվել է գիտական ուղղվածությամբ էլեկտրոնային գրքերի ձեռքբերման և դրանք ընթերցողներին տրամադրելու գործընթացը£ Գրադարանի էլեկտրոնային քարտարան է ներլցվել և նկարագրվել 200 միավոր էլեկտրոնային գիրքª ռուսերեն և անգլերեն լեզուներով: Էլեկտրոնային գրքերը հասանելի են գրադարանի ներքին համակարգչային ցանցից: Էլեկտրոնային գրքերի հավաքածուի հարստացումը կշարունակվի հաջորդող տարիների ընթացքում ևս£
 Շարունակվել են ՀԳԳ-ի էլեկտրոնային քարտարանի ձևավորման  աշխատանքները: Հաշվետու տարվա ընթացքում  քարտարան է մուտքագրվել  36977 գրադարանային միավոր (17913 անուն և 19064 կրկնօրինակ) գիրք, պարբերական հրատարակություններ և սեղմագրեր, որից 2350 միավորը նոր ստացված գրականություն է: Ներկայումս ՀԳԳ մատենագիտական տվյալների շտեմարանում մուտքագրված է 370,677  գրադարանային միավոր: Ամբողջովին ավարտված է հայալեզու գրականության մուտքագրումը, ընթացքի մեջ է ռուսալեզու երկրորդ ձևաչափով նյութերի մուտքագրումը և ավարտին է մոտենում ռուսալեզու առաջին ձևաչափով նյութերի մուտքագրումը էլեկտրոնային քարտարան:
ՀԳԳ-ն, որպես մեթոդական կենտրոն, աջակցել է ակադեմիական ինստիտուտների գրադարաններին, դրանց  արդիականացման և նորովի աշխատելու առումով£ Աշխատանքները տարվել են երկու հիմնական ուղղություններովª գրադարանավարների մասնագիտական վերապատրաստում և ինստիտուտների գրադարաններին թվայնացման և ավտոմատացման աշխատանքներում ներգրավում£ Մշակման և ավտոմատացման բաժինների աշխատակիցները դասընթացներ են անցկացրել ԳԱԱ ինստիտուտների գրադարանավարների համարª ծանոթացնելով էլեկտրոնային համահավաք գրացուցակի ձևավորման աշխատանքների մեթոդաբանությանը£ Արդյունքում 15 գրադարան ակտիվորեն ներգրավված է էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքներում, որոնք հաշվետու տարվա ընթացքում մուտքագրել են մոտ 10722 գիրք: Ինստիտուտների գրադարանների համահավաք գրացուցակի սպասարկող կայանի և ծրագրային միջավայրի աշխատունակությունը իրականացվում է ՀԳԳ աշխատակազմի կողմից£
   Հսկայական աշխատանք է կատարվել հնատիպ և վաղ շրջանի գրքերի, ակադեմիական ամսագրերի (տպագրման առաջին տարվանից մինչ մեր օրերը) թվայնացման և գրադարանի կայք էջում տեղադրման գործում։
Բրիտանական գրադարանի «Վտանգված արխիվներ» ծրագիրով ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը ավարտեց հայ հնատիպ գրքի թվայնացումն (96.443 թվայնացված էջ)։ Բոլոր այդ գրքերը հասանելի են համացանցում՝ գրադարանի կայք էջից։ Թվայնացվել է նաև գրադարարնի հավաքածուներում առկա  19-րդ դարի 2-րդ կեսի 20-րդ դարի սկզբի թերթերը՝ թվով 18 անվանում։ Ընթացքում է վաղ շրջանի (1801-1850 թթ. ) գրքերի  թվայնացումն ու դրանց տեղադրումը համացանցում։ Այս աշխատանքի ավարտից հետո սկսվելու է 1851-1900 թթ. հայատառ գրքերի թվայնացումը։ Նշված բոլոր նյութերը արխիվացվել են և համապատասխան մշակման ենթարկվել։ Այս աշխատանքները նվիրվում են հայկական տպագրուոթյան 500 ամյակին։
Որպես հեռանկարային ուղղություն գրադարանը խիստ կարևորում է անցումը թղթային կրիչներից էլեկտրոնայինի£ Այսպես, հաշվետու տարվա ընթացքում  ավարտվել են «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր։ Մեխանիկա» (1966-2005թթ.)- 15,044 նկարահանված և մշակված էջ, «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր։ Ֆիզիկո-մաթեմատիկական, բնական և տեխնիկական գիտություններ» (1948-1956թթ.)- 5761 նկարահանված և մշակված էջ,    «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտություններ» (1957-1965թթ.) - 6884 նկարահանված և մշակված էջ, «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր։ Բնական գիտություններ» (1943-1947թթ) – 3021 նկարահանված և մշակված էջ և «ՍՍՌՄ ԳԱ հայկական ֆիլիալ։ Տեղեկագիր» (1940-1942թթ.) – 1879 նկարահանված և մշակված էջ, ամսագրերի հոդվածների թվայնացման, մատենագիտական նկարագրության  և գրադարանի կայք էջում տեղադրման աշխատանքները: Ընթացքում է հետևյալ ամսագրերի թվայնացումը և հոդվածների համացանցում տեղադրումը՝ «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ», «Պատմաբանասիրական հանդես», «Հայաստանի կենսաբանական հանդես»։ Արդեն նկարահանվել է 13.409 էջ։
Այս աշխատանքները կշարունակվեն 2011 թվականին ևս։ Նկատի ունենալով թվայնացման ենթակա նյութերի ծավալների անընդհատ աճը, գրադարանը իր ուժերով նախագծել և պատրաստել է նկարահանող մեկ սարք, որը ներկայումս արդյունավետ օգտագործվում է նկարահանման աշխատանքներում։ Սա իր տեխնիկական ծրագրային լուծումներով եզակի աշխատանք է։ Գրադարանը շարունակել է իր համագործակցությունը «Հայկական մաթեմատիկական հանդես» և «Ֆիզիկայի հայկական հանդես» ամսագրերի խմբագրությունների հետ, աջակցելով այդ ամսագրերի հոդվածների տեղադրմանը համացանցում։   Շարունակվում են «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ» էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները£ Արդեն տեղադրված է 45 ակադեմիկոսի կենսամատենագիտություն£ Շարունակվել են աշխատանքները «Մամուլը գիտության մասին» շտեմարանի ձևավորման ուղղությամբ£ Բոլոր այս շտեմարանները հասանելի են հանրությանը գրադարանի կայք էջից£         
Յուրաքանչյուր եռամսյակը մեկ էլեկտրոնային փոստով ԳԱԱ ինստիտուտներին են ուղարկվել ՀԳԳ-ում նոր ստացված գրականության ցանկերը:
2009թ. նոյեմբերին ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը պայմանագիր է կնքել «Համընդհանուր տասնորդական դասակարգման» կոնսորցիումի հետ, համաձայն որի ՀԳԳ-ին իրավունք է տրվել ՀՏԴ-ի որոշ բաժիններ թարգմանել հայերեն և լույս ընծայել «Համընդհանուր տասնորդական դասակարգման»  հայալեզու համառոտ տարբերակը, որը հնարավորություն կընձեռի  հայկական գրադարաններում դասակարգման և գրացուցակավորման աշխատանքները իրականացնել ՀՏԴ-ի հայկական տարբերակով: Հայաստանում նման աշխատանք իրականացվում է առաջին անգամ։
  Ընդլայնվել է համակարգչային ցանցը: Ընթերցասրահներում ընթերցողների ազատ օգտագործման համար տրամադրված է 14 համակարգիչ£ Գրադարանին կից գործող «Ինտերնետ կենտրոն»-ը շարունակել է իր գործունեությունը` այցելուներին տրամադրելով ինտերնետ կապ և հաշվողական հզորություններ: 
Գրադարանը մասնակցում է երեք միջազգային ծրագրի.

 

1. Մագիստրոսական ծրագրի պատրաստում գրադարանային գործ մասնագիտացմամբ£ Իրականացնում է ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի հետ£ Դրամաշնորհ Եվրամիության «ՏԵՄՊՈՒՍ» ծրագրից£
2009թ. ՀՀ ԳԱԱ Գիտակրթական կենտրոնում բացվել է «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտացումը, որտեղ ուսանողները սովորում են գրադարանային գործի կազմակերպման արդի մեթոդները: Առարկայաշարերը պատրատվել են Եվրոպական երեքª Շոտլանդիայի Ռոբերտ Գորդոնի համալսարանի, Բարսելոնայի համալսարանի, Պարմայի համալսարանի  գրադարանային ֆակուլտետների դասախոսների օգնությամբ և համապատասխանում են եվրոպական կրթական տարածքի կողմից առաջադրվող պահանջներին£  Այժմ նշված բաժնում սովորում է 14 ուսանող։ 

2. Երկարաժամկետ պահպանության համար հայ հնատիպ գրքի թվայնացում£ Դրամաշնորհ Բրիտանական գրադարանի «Վտանգված արխիվներ» ծրագրից£ Նվիրվում է հայկական տպագրության հիմնադրման 500 ամյակին£ Ծրագրի հիմնական նպատակն է խտասալիկների վրա գրանցել գրադարանի հնատիպ գրքերի հավաքածուն և 19-րդ դարի հայատառ ամսագրերը և թերթերը£ Այս աշխատանքի արդյունքում ընթերցողներին հասանելի կդառնա այդ նյութերի թվային տարբերակները, և որպես արդյունք, գրադարանի աշխատակազմը իր ողջ ուշադրությունը կկարողանա կենտրոնացնել այդ նյութերի պահպանության և խնամքի վրաª զերծ պահելով դրանք ընթերցողի հետ շփումներից£
Այսօրվա դրությամբ թվայնացված է 211 հնատիպ գիրք, «Մուրճ», «Արարատ», «Ազգասեր Արարատյան»,«Արձագանք» և «Բյուրակն» ամսագրերի 586 համար, վաղ շրջանի շուրջ 200 գիրք և թերթերի 19-րդ դարի 2-րդ կեսից մինչև 1920թ. եղած բոլոր լրակազմերը: Տպագիր նյութի նկարահանված օրինակները համապատասխան մշակումից հետո տեղադրվում են համացանցում հանրային օգտագործման համար£

3. Երկարատև բանակցություններից հետո գրադարանը ստորագրեց պայմանգիր Համընդհանուր տասնորդական դասակագում (ՀՏԴ) կոնսորցիումի հետ, որով ստացավ ՀՏԴ-ն անգելերնից հայերեն թարգմանելու և այն հրատարակելու արտոնություն£
Դասակարգման այս սխեման լայնորեն կիրառվում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքի երկրներում և նախկին ԽՍՀՄ տարածքում£ Այն հանդիսանում է գիտելիքի դասակարգման ամենահայտնի և ամենատարածված համակարգերից մեկը և ակտիվորեն օգտագործվում է աշխարհի բազմաթիվ գրադարանների, արխիվների և տեղեկատվական կենտրոնների կողմից£ Առ այսօր Հայաստանի գրադարանները օգտագործում են ՀՏԴ-ի ռուսերեն տարբերակը, որը գնվում է Մոսկվայի Գիտական և տեխնիկական տեղեկատվության համառուսաստանյան ինստիտուտից£ ՀՏԴ-ի հայերեն թարգմանությունը ունի գիտա-գործնական մեծ արժեք և լայն կիրառում կգտնի Հայաստանի բոլոր գրադարաններում£
Այս աշխատանքներն իրականացնելու նպատակով կազմվեց թարգմանիչների և խմբագիրների խումբ, որը հսկայական աշխատանք կատարեց այս գործի իրականացման ուղղությամբ։ Աշխատանքը հիմնականում ավարտված է և 2011 թվականի առաջին եռամսյակին կտրամադրվի դրա առցանց տարբերակը, իսկ ավելի ուշ նաև տպագիր տարբերակը։
2010 թվականին գրադարանը «Բաց հասարակության ինստիտուտ»-ից ստացավ դրամաշնորհ Հայաստանի գրադարանային ցանցի վերազինման նպատակով։ Սրա շրջանակում Ազգային գրադարանում տեղադրվեց 15 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ սպասարկող կայան և օժանդակ տեխնիկա, իրականացվեց գրադարանային լուսա-մանրաթելային ցանցի արդիականացումը, անցում կատարվեց Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի ձևավորման «Ալեֆ 20» ծրագրին։ 
Հաշվետու տարում պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների, գիտաշխատողների և գրադարանավարների հետ, որտեղ ներկայացվել են գրադարանի էլեկտրոնային պաշարները և դրանցից օգտվելու եղանակները: Անց են կացվել գործնական դասընթացներ էլեկտրոնային պաշարների օգտագործման եղանակներին, գրականության մուտքագրմանը, նյութի փնտրման մեթոդներին ծանոթանալու նպատակով: Ակադեմիական ինստիտուտների գրադարանավարների համար գրադարաններում ավտոմատացման և թվայնացման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ կազմակերպվել են դասընթացներ: