You are here

 Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործում է 30 ակադեմիական գրադարան` Հիմնարար գիտական գրադարանը /ՀԳԳ/ և ակադեմիական ինստիտուտների 29 ճյուղային-մասնագիտական գրադարանները: ՀԳԳ-ն իր հավաքածուներում ունի 3.020163 գրադարանային միավոր, որից 860218ª եվրոպական լեզուներով: Համալրման բոլոր աղբյուրներով գրադարանն այս տարի ձեռք է բերել 8944 գրադարանային միավոր /այդ թվում 3109 միավոր գիրք, պարբերականների 3230 միավոր, թերթերի 1925 միավոր և 680 այլ նյութեր/:  ՀԳԳ-ի գրադարանային աշխատողների թիվը կազմում է 62 աշխատակից, որից` բարձրագույն մասնագիտական կրթությամբ` 7, բարձրագույն ընդհանուր կրթությամբ` 51, միջնակարգ մասնագիտական կրթությամբ` 2, ընդհանուր միջնակարգ կրթությամբª 2 աշխատակից:
2011թ. ՀՀ ԳԱԱ բոլոր գրադարաններից օգտվել է 24034 ընթերցող, որոնց սպասարկվել է 546851 գրադարանային միավոր: Ակադեմիական բոլոր գրադարաններն իրենց հավաքածուներում  ունեն 4,300.264 գրադարանային միավոր: Հաշվետու տարում ՀԳԳ-ի և ակադեմիական բոլոր գրադարանների կողմից ձեռք է բերվել 22,331 գրադարանային միավոր:
ՀԳԳ-ն միջազգային գրքափոխանակության գծով հաստատված կապեր ունի արտասահմանյան և ԱՊՀ երկրների 350 կազմակերպությունների հետ, որոնցից ստացվել է 1476 գրադարանային միավոր (395 միավոր գիրք և 1081 միավոր ամսագիր): Միջազգային գրքափոխանակության գծով արտասահմանյան մեր գործընկերներին առաքել ենք 1337 միավոր հրատարակություն /106 միավոր գիրք, 1231 միավոր ամսագիր/: Շարունակվում է 2009 թվականից վերսկսված Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հրատարակած 142 անուն պարբերականների կանոնավոր ստացումը£ 2011 թվականին ստացվել է 1204 միավոր ամսագիր։ Բոլոր այդ ամսագրերը ընթերցողներին հասանելի են թիվ 3 ընթերցասրահում£
Հաշվետու տարում կարգայինից չափսային դասավորության վերադասավորվել է 10,000 միավոր գիրք:  Այս աշխատանքները կշարունակվեն նաև 2012 թվականին£
Ընթերցողների տեղեկատվական սպասարկման ուղղությամբ հաշվետու տարում ՀԳԳ-ն կազմակերպել է 44 նորույթների և 4 թեմատիկ ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 6041 գրադարանային միավոր: Թեմատիկ ցուցահանդեսները նվիրված են եղել մշակույթի և գիտության նշանավոր գործիչներին, պատմության և մշակույթի արդի խնդիրներին: Դրանցից հիշատակության են արժանի «Գրքի և հեղինակային օր», «Հայոց ցեղասպանություն-96», «Հայաստանի Հանրապետության 20-ամյակը», «Հայոց մայրաքաղաք Անի-1050»:
Ընթերցողների սպասարկման որակի բարձրացման նկատառումներից ելնելովª ընթերցասրահներն աշխատում են բաց դարակային սպասարկման սկզբունքով: Գրադարանը աջակցում է բուհական, մասնագիտական գրադարաններին և մարզերի դպրոցներին, տրամադրելով նրանց անհրաժեշտ գրականություն։ Այսպես, բուհական գրադարաններին տրամադրվել է 150 միավոր մասնագիտական գրականություն, իսկ Արցախի դպրոցներից մեկին  գրադարանը տրամադրել է 100 միավոր ուսումնական և գեղարվեստական գրականություն£
Գրապահոցում մշտապես կատարվում են հավաքածուների ստուգման, մաքրման, տեղաշարժի աշխատանքներ: Ավարտվել է մինչև 1994թ. հայերեն և ռուսերեն լեզուներով թերթերի ստուգումը, դասավորումը ըստ տարիների, ամիսների և համարների, դրանք կազմվում և արդեն կազմված վիճակում տեղադրվում են ֆոնդում: Այս տարի պատրաստվել է թերթերի 666 լրակազմ։
Գիտաշխատողների, ուսանողների և ասպիրանտների տեղեկատվական հարցումների առավել լիարժեք բավարարման համար ՀԳԳ-ն շարունակում է ընթերցողներին տրամադրել մի շարք բարձրարժեք էլեկտրոնային ամսագրային հավաքածուներ£ Այսպես, ՀԳԳ-ն իրականացրել է “Oxford” հրատարակչության էլեկտրոնային պաշարների բաժանորդագրությունը, որը կշարունակվի մինչև 2013թ. ապրիլի 30-ը : Բանակցություններն այլ հրատարակիչների հետ շարունակվում են£ 2011թ. ընթացքում գրադարանն իր ներքին ռեսուրսների հաշվին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների աշխատակիցների պատվերներով իրականացրել է ավելի քան 123 էլեկտրոնային գիտական հոդվածների պատվերների ընդունում և տրամադրում£
 Շարունակվել են ՀԳԳ-ի էլեկտրոնային քարտարանի ձևավորման  աշխատանքները: Հաշվետու տարվա ընթացքում  քարտարան է մուտքագրվել  36465 գրադարանային միավոր գիրք, պարբերական հրատարակություններ և սեղմագրեր, որից 6498 միավորը նոր ստացված գրականություն է: Ներկայումս ՀԳԳ մատենագիտական տվյալների շտեմարանում մուտքագրված է 407,142  գրադարանային միավոր: Ընթացքի մեջ է ռուսալեզու երկրորդ ձևաչափով  և Զեքիյան ֆոնդի նյութերի մուտքագրումը էլեկտրոնային քարտարան։ Ավարտվել է ռուսալեզու առաջին ձևաչափով նյութերի և Մերդինյան ֆոնդի նյութերի մուտքագրումը էլեկտրոնային քարտարան:
ՀԳԳ-ն, որպես մեթոդական կենտրոն, աջակցել է ակադեմիական ինստիտուտների գրադարաններին, դրանց  արդիականացման և նորովի աշխատելու առումով£ Աշխատանքները տարվել են երկու հիմնական ուղղություններովª գրադարանավարների մասնագիտական վերապատրաստում և ինստիտուտների գրադարաններին թվայնացման և ավտոմատացման աշխատանքներում ներգրավում£ Մշակման բաժնի աշխատակիցները դասընթացներ են անցկացրել ԳԱԱ ինստիտուտների գրադարանավարների համարª ծանոթացնելով էլեկտրոնային համահավաք գրացուցակի ձևավորման աշխատանքների մեթոդաբանությանը£ Արդյունքում 15 գրադարան ակտիվորեն ներգրավված է էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքներում, որոնք հաշվետու տարվա ընթացքում մուտքագրել են 15774 գիրք: Ինստիտուտների գրադարանների համահավաք գրացուցակի սպասարկող կայանի և ծրագրային միջավայրի աշխատունակությունը իրականացվում է ՀԳԳ աշխատակազմի կողմից£
   Հսկայական աշխատանք է կատարվել հնատիպ և վաղ շրջանի գրքերի, ակադեմիական ամսագրերի (տպագրման առաջին տարվանից մինչ մեր օրերը) թվայնացման և գրադարանի կայք էջում տեղադրման գործում։
ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը ավարտեց հայ հնատիպ գրքի թվայնացումն (96.443 թվայնացված էջ)։ Բոլոր այդ գրքերը հասանելի են համացանցում՝ գրադարանի կայք էջից։ Թվայնացվել է նաև գրադարարնի հավաքածուներում առկա  19-րդ դարի 2-րդ կեսի 20-րդ դարի սկզբի թերթերը՝ թվով 18 անվանում։ Ավարտվել է վաղ շրջանի (1801-1850 թթ. ) գրքերի /331 անուն, 173153 էջ/ թվայնացումը  և ընթացքում է դրանց տեղադրումը համացանցում։ Ընթացքում է նաև 1851-1920 թթ. հայատառ գրքերի /476 անուն, 94305 էջ/ թվայնացումը։ Նշված բոլոր նյութերը արխիվացվել են և համապատասխան մշակման ենթարկվել։ Այս աշխատանքները նվիրվում են հայկական տպագրուոթյան 500 ամյակին։
Որպես հեռանկարային ուղղություն գրադարանը խիստ կարևորում է անցումը թղթային կրիչներից էլեկտրոնայինի£ Այսպես, հաշվետու տարվա ընթացքում  ավարտվել են «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» (1957-2010թթ., /3732 հոդված/), «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Բիոլոգիական և գյուղատնտեսական գիտություններ»   (1948-1959թթ., /1767 հոդված/), «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Բիոլոգիական գիտություններ» (1960-1965թթ., /1008 հոդված/) ամսագրերի հոդվածների մատենագիտական նկարագրությունների համակցումով (ըստ ePrint ծրագրի) և տեղադրվել են գրադարանի կայք էջում:
Ընթացքում է «Հայաստանի կենսաբանական հանդես»  1966-1972թթ.  և 1984-2011թթ. 4949 հոդված (21554 էջ), «ՀՀ ԳԱԱ Զեկույցներ»  1944-1962թթ. և 2000-2006 թթ. 1797 հոդված (25327 էջ) ամսագրերի թվայնացումը և հոդվածների տեղադրումը համացանցում։ «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտություններ» ամսագրի jpg ձևաչափով նկարահանված 1944-1957թթ.(14882 էջ)  հոդված  փոխվել է  pdf ձևաչափի։ Սկսվել է «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. Ֆիզիկա», «Հայաստանի քիմիական հանդես» ամսագրերի թվայնացումը։
Այս աշխատանքները կշարունակվեն 2012 թվականին ևս։ Նկատի ունենալով թվայնացման ենթակա նյութերի ծավալների անընդհատ աճը, գրադարանը ՆԱՏՕ-ից ստացված դրամաշնորհային ծրագրի շրջանակնարում ձեռք բերեց ավտոմատ նկարահանող մի սարք, որն է´լ ավելի կարագացնի թվայնացման գործընթացը։ Գրադարանը շարունակել է իր համագործակցությունը «Հայկական մաթեմատիկական հանդես» և «Ֆիզիկայի հայկական հանդես» ամսագրերի խմբագրությունների հետ, աջակցելով այդ ամսագրերի հոդվածների տեղադրմանը համացանցում։   Շարունակվում են «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ» էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները£ 2011թ. թվայնացվել  և գրադարանի կայք էջում  տեղադրվել է  16 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների    կենսամատենագիտություններ։ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություն»  բաժնում ստեղծվել է  «ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ» ենթաբաժինը, որտեղ ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի հետ համատեղ կազմվել և տեղադրվել է 25 արտասահմանյան անդամների կենսամատենագիտությունները: Շարունակվել են աշխատանքները «Մամուլը գիտության մասին» շտեմարանի ձևավորման ուղղությամբ£ Բոլոր այս շտեմարանները հասանելի են հանրությանը գրադարանի կայք էջից£         
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայք էջից հասանելի է գրադարանի մասնագետների կողմից թարգմանված  «Համընդհանուր տասնորդական դասակարգման»  հայալեզու համառոտ տարբերակը, որը հնարավորություն կընձեռի  հայկական գրադարաններում դասակարգման և գրացուցակավորման աշխատանքները իրականացնել ՀՏԴ-ի հայկական տարբերակով:
  Ընդլայնվել է համակարգչային ցանցը: Ընթերցասրահներում ընթերցողների ազատ օգտագործման համար տրամադրված է 14 համակարգիչ£ 2011 թ. սեպտեմբերի 16-ին «Յուքոմ» ընկերությունը ՀՀ ԳԱԱ  Հիմնարար գիտական գրադարանի ընթերցասրահներին տրամադրել է անվճար, բաց, անլար ինտերնետ հասանելիություն:
Այս նախաձեռնությամբ «Յուքոմ» ընկերությունը համալիր լուծում է տալիս` հնարավորություն ընձեռելով գիտնականերին, մասնագետներին և ուսանողներին ինտերնետից օգտվելու համար ոչ թե տեղափոխվել հատուկ ինտերնետային գոտի, այլ օգտվել ինտերնետից հենց  ընթերցասրահում` չկտրվելով գիտական աշխատանքից:
Գրադարանը մասնակցում է երեք միջազգային ծրագրի.

1. Մագիստրոսական ծրագրի պատրաստում գրադարանային գործ մասնագիտացմամբ£ Իրականացնում է ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի հետ£ Դրամաշնորհ Եվրամիության «ՏԵՄՊՈՒՍ» ծրագրից£
2009թ. ՀՀ ԳԱԱ Գիտակրթական կենտրոնում բացվել է «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» բաժինը, որտեղ ուսանողները սովորում են գրադարանային գործի կազմակերպման արդի մեթոդները: Առարկայաշարերը պատրատվել են Եվրոպական երեքª Շոտլանդիայի Ռոբերտ Գորդոնի համալսարանի, Բարսելոնայի համալսարանի, Պարմայի համալսարանի  գրադարանային ֆակուլտետների դասախոսների օգնությամբ և համապատասխանում են եվրոպական կրթական տարածքի կողմից առաջադրվող պահանջներին£  Այժմ նշված բաժնում սովորում է 22 ուսանող։ 

2. Երկարաժամկետ պահպանության համար հայ հնատիպ գրքի թվայնացում£ Դրամաշնորհ Բրիտանական գրադարանի «Վտանգված արխիվներ» ծրագրից£ Նվիրվում է հայկական տպագրության հիմնադրման 500 ամյակին£ Ծրագրի հիմնական նպատակն է խտասալիկների վրա գրանցել գրադարանի հնատիպ գրքերի հավաքածուն և 19-րդ դարի հայատառ ամսագրերը և թերթերը£ Այս աշխատանքի արդյունքում ընթերցողներին հասանելի կդառնա այդ նյութերի թվային տարբերակները, և որպես արդյունք, գրադարանի աշխատակազմը իր ողջ ուշադրությունը կկարողանա կենտրոնացնել այդ նյութերի պահպանության և խնամքի վրաª զերծ պահելով դրանք ընթերցողի հետ շփումներից£
Այսօրվա դրությամբ թվայնացված է 211 հնատիպ գիրք, 19-րդ դարի հայատառ ամսագրերի 586 համար, վաղ շրջանի/1801-1850թթ./ շուրջ 331 գիրք, 1851-1900թթ. շուրջ 281գիրք, 1901-1920թթ. շուրջ 195 գիրք և թերթերի 19-րդ դարի 2-րդ կեսից մինչև 1920թ. եղած բոլոր լրակազմերը: Տպագիր նյութի նկարահանված օրինակները համապատասխան մշակումից հետո տեղադրվում են համացանցում հանրային օգտագործման համար£

3. Հեռաուսուցման համար բովանդակության ձևավորման կենտրոնի ստեղծման նպատակով ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը ՆԱՏՕ-ից ստացել է դրամաշնորհ ։ ՆԱՏՕ-ի կողմից ծրագրի եվրոպական համատնօրեն է նշանակված Ալան Հոպկինսոնը (Միդլսեքս համալսարան, Լոնդոն), Հայաստանից՝ Տիգրան Զարգարյանը (ՀՀ ԳԱԱ ՀԳԳ)։
Ծրագրի հիմնական նպատակներն են.
ա/ արագագործ նկարահանող սարքի ձեռք բերում
բ/ թվային բովանդակության տեղադրում «ԱրմԿլաստեր»-ի հանգույցներում
գ/ Հնարավորության դեպքում շտեմարանները «Ստեղծագործական համայնքենր» հեղինակային իրավունքի արտոնագրով պաշտպանելը
դ/ Բովանդակությունը հասանելի դարձնել հանրության լայն խավերին
Հաշվետու տարում պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների, գիտաշխատողների և գրադարանավարների հետ, որտեղ ներկայացվել են գրադարանի էլեկտրոնային պաշարները և դրանցից օգտվելու եղանակները: Անց են կացվել գործնական դասընթացներ էլեկտրոնային պաշարների օգտագործման եղանակներին, գրականության մուտքագրման, ավտոմատացման և թվայնացման աշխատանքների կազմակերպման, նյութի փնտրման մեթոդներին ծանոթանալու նպատակով: