You are here

 

  27 դեկտեմբերի 2007թ.   
 
              ՔԱՂՎԱԾՔ
ՀՀ ԳԱԱ ՀԳԳ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ
        ԱՐՁԱՆԱԳՐՈԻԹՅԱՆ
 
Նիստին ներկա էին գիտ.խորհրդի 14 անդամները`
Զարգարյան Տ.Կ.  Նախագահ
Շահումյան Ն.Բ.    Քարտուղար
Օրակարգ.
1.Ընթացիկ տարվա ամփոփում:
   Զեկուցող` ՀԳԳ տնօրեն Տ. Զարգարյան
2.Ընդհանուր հարցեր:
ԼՍԵՑԻՆ.
1. Ընթացիկ տարվա ամփոփում:
   Զեկուցող` ՀԳԳ տնօրեն Տ. Զարգարյան
Զեկուցողը ներկաներին հանգամանալից ներկայացրեց 2007թ. ընթացքում գրադարանում իրականացված աշխատանքները:
 
ՈՐՈՇԵՑԻՆ.  ՀՀ ԳԱԱ ՀԳԳ 2007 թվականի գործունեությունը գնահատել բավարար:
ԼՍԵՑԻՆ.
2. Այլ հարցեր
Առաջարկված հարցերը արժանացան հավանության:
  

24 դեկտեմբերի 2007թ.
 
              Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀՀ ԳԱԱ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ
          ԱՐՁԱՆԱԳՐՈԻԹՅԱՆ
 
Նիստին ներկա էին գրադարանային խորհրդի 20 անդամից 10-ը
 
Ներսեսյան Ա.Բ. Նախագահ
Շահումյան Ն.Բ.  Քարտուղար
 
ՕՐԱԿԱՐԳ.
1.ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գործունեությունը 2007թ.:
Զեկուցող` ՀԳԳ տնօրեն Տ. Զարգարյան
2.ՀՀ ԳԱԱ ֆոնդերի հետ տարվող աշխատանքների մասին:
Զեկուցող ` ՀԳԳ փոխտնօրեն Կ. Մինասյան
3.ՀԳԳ մասնաճյուղը հանդիսացող Կենսաբանական գիտությունների գրադարանի
      ներկա վիճակը:
 Զեկուցող ` ՀԳԳ գիտ.քարտուղար  Ն. Շահումյան 
 
ԼՍԵՑԻՆ.
1. ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գործունեությունը 2007թ.:
    Զեկուցող` ՀԳԳ տնօրեն Տ. Զարգարյան
ՈՐՈՇԵՑԻՆ. Հավանություն տալ ՀԳԳ 2007թ. գործունեությանը և գնահատել բավարար:Դիմել ԳԱԱ նախագահությանը ՌԴ ԲԳԳ-ի կողմից տրամադրած ամսագրերի տեղափոխման հարցում ճիշտ լուծում գտնելու համար: ԳԱԱ նախագահությանը դիմել նաև ՀԳԳ ցանցի գրադարաններին հատուկ ուշադրություն դարձնել արդիականացնելու խնդրում:
 
ԼՍԵՑԻՆ.
2.ՀՀ ԳԱԱ ֆոնդերի հետ տարվող աշխատանքների մասին:
Զեկուցող ` Կ. Մինասյան
ՈՐՈՇԵՑԻՆ. Զտման ենթակա գրականության ցուցակները ներկայացնել Նախագահություն, որտեղ և կորոշվի դրանց վերջնական ճակատագիրը:
 
ԼՍԵՑԻՆ.
3.ՀԳԳ մասնաճյուղը հանդիսացող Կենսաբանական գիտությունների գրադարանի
   ներկա վիճակը:
    Զեկուցող `   Ն. Շահումյան
ՈՐՈՇԵՑԻՆ.  Թույլատրել ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ի կենսաբանական մասնաճյուղի ավանդապահ ֆոնդի գրականության մի մասը տրամադրել հայտ ներկայացրած ԳԱԱ ինստիտուտների գրադարաններին:
 
 

06 հուլիսի 2007թ.
 
                   Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀՀ ԳԱԱ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ
             ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ

Նիստին ներկա էին գրադարանային խորհրդի 20 անդամներից հետևյալ 13 անդամները`

1. Ներսեսյան Ա.Բ. Նախագահ
2. Բարխուդարյան Վ.Բ. - ՀՀԳԱԱ ակադեմիկոս, ՀՀԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար
3. Զարգարյան Տ.Կ.  – ՀՀ ԳԱԱ ՀԳԳ տնօրեն
4. Մինասյան Կ.Հ.    -   ՀՀ ԳԱԱ ՀԳԳ փոխտնօրեն
5. Շահումյան Ն.Բ.   -   ՀՀ ԳԱԱ ՀԳԳ գիտքարտուղար
6. Սահակյան Վ.Գ.    -  ՀՀԳԱԱ Ինֆորմատիկայի և   ավտոմատացման       
    պրոբլեմների ինստիտուտի տնօրեն
7. Հովհաննիսյան Ն.Հ.  -  ՀՀԳԱԱ Արևելագիտության   ինստիտուտի
    տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
8. Սաֆրաստյան Ռ.Ա.  – ՀՀԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն
9. Դեմոյան Հ.Ա.   - ՀՀԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-    
     ինստիտուտի տնօրեն
10.Պապոյան Ա.Վ.  -  ՀՀԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների   
     ինստիտուտի տնօրեն
11.Շիրինյան Ա.Ե.  -   ՀՀ ԳԱԱ Հանրապետական գիտաբժշկական  
     գրադարանի տնօրեն
12.Մովսիսյան Ն.Լ.  -  ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի
     գրադարանի վարիչ
13.Ղազարյան Շ.  -  ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գրադարանի վարիչ
 
Ներսեսյան Ա.Բ. Նախագահ
Շահումյան Ն.Բ.  Քարտուղար
 
Օրակարգ.
1.Կազմակերպչական հարցեր:
Զեկուցող` Ներսեսյան Ա.Բ. /Նախագահ/
2.ՀՀ ԳԱԱ գրադարանների ներկա իրավիճակի քննարկումը:
Զեկուցողներ` Ներսեսյան Ա.Բ./Նախագահ/,Զարգարյան Տ.Կ./ՀԳԳ տնօրեն/ 
3.ՀԳԳ-ին չտրամադրվող մի քանի անուն ամսագրերի հարցը:
ԼՍԵՑԻՆ.
1. Կազմակերպչական հարցեր:
Զեկուցող` Ներսեսյան Ա.Բ.
ՈՐՈՇԵՑԻՆ. գրադարանային խորհրդի նիստ գումարել եռամսյակը մեկ անգամ:
ԼՍԵՑԻՆ.
2.ՀՀ ԳԱԱ գրադարանների ներկա իրավիճակի քննարկումը:
Զեկուցողներ` Ներսեսյան Ա.Բ./Նախագահ/,Զարգարյան Տ.Կ./ՀԳԳ տնօրեն/
ՈՐՈՇԵՑԻՆ.Դիմել Նախագահությանը,որպեսզի մոտակա ժամանակներում ընդլայնված նիստ հրավիրվի գիտական տեղեկատվության հետ կապված հարցերի քննարկման նպատակով:
 
  02 մարտի 2007թ.
                     
                       ՔԱՂՎԱԾՔ
ՀՀ ԳԱԱ ՀԳԳ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈԻԹՅԱՆ
                    
Նիստին ներկա էին գիտ.խորհրդի 14 անդամները`
Զարգարյան Տ.Կ.  Նախագահ
Շահումյան Ն.Բ.    Քարտուղար
Օրակարգ.
1.Ֆոնդի մասնակի զտում թերթերից:
2.Անպարտաճանաչ ընթերցողների տուգանման համակարգի ստեղծում:
3.Վճարովի ծառայությունների սահմանում և հաստատում:
ԼՍԵՑԻՆ.
1.Ֆոնդի մասնակի զտում թերթերից:
Զեկուցող` Կ. Մինասյան
ՈՐՈՇԵՑԻՆ. "Los Angeles Times" և "New York Times" թերթերի ողջ լրակազմը տեղափոխել պահուստային ֆոնդ:
ԼՍԵՑԻՆ.
2.Անպարտաճանաչ ընթերցողների տուգանման համակարգի ստեղծում:
Զեկուցող` Տ. Զարգարյան
Առաջարկություն եղավ ստեղծել տուգանման հարցերով հանձնաժողով հետևյալ կազմով.
1. Զարգարյան Տ.
2. Ներսիսյան Ա.
3. Մինասյան Կ.
4. Քոչարյան Հ.
5. Շահումյան Ն.
Քվեարկության արդյունքում առաջարկն անցավ միաձայն:
ՈՐՈՇԵՑԻՆ. Մտցնել տուգանման համակարգ և ստեղծել տուգանման հարցերով զբաղվող հանձնաժողով հետևյալ կազմով.
1.Զարգարյան Տ.
2.Ներսիսյան Ա.
3.Մինասյան Կ.
4.Քոչարյան Հ.
5.Շահումյան Ն.
ԼՍԵՑԻՆ.
3.Վճարովի ծառայությունների սահմանում և հաստատում:
Զեկուցող` Տ.Զարգարյան
ՈՐՈՇԵՑԻՆ. Ընդունել համակարգչային և ինտերնետային ծառայության վճարը 1000 դրամի չափով 2007թ. համար, ստեղծել հանձնաժողով նույն կազմով, որը կկազմի մնացած վճարովի ծառայությունների ցանկը: Վճարովի ծառայությունների ցանկը  ներկայացնել նախագահության բյուրոյի հաստատմանը:
  
  

07 փետրվարի 2007թ.
                                
                             
                             Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈԻ Թ Յ ՈԻ Ն
                      ՀՀ ԳԱԱ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ
               ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
                                         
Գիտական խորհրդի ժողովին ներկա էին 13 անդամները հետևյալ կազմով:
1. Զարգարյան Տ.Կ.       Տնօրեն, տ. գ. թ.
2. Ներսեսյան Ա.Բ.         Տնօրենի խորհրդական, ակադեմիկոս
3. Մինասյան Կ.Հ.         Գիտ.գծով փոխտնօրեն
4. Շահումյան Ն.Բ.         Գիտ. քարտուղար
5. Գասպարյան Ն.Խ.     Մշակման բաժնի վարիչ
6. Դադիկյան Ա.Մ.          Համալրման բաժնի վարիչ
7. Չիլինգարյան Ե.Կ.    Սպասարկման բաժնի վարիչ, բ. գ. թ.
8. Թումանյան Ռ.Ռ.        Գիտատեղեկատվության բաժնի վարիչ
9.  Բդեյան Մ.Ֆ.     Գրապահոցի բաժնի վարիչ
10.Մանուկյան Ա.Վ.         Ավտոմատացման բաժնի վարիչ 
11.Խաչատրյան Ա.Ժ.       Մշակման բաժնի ենթաբաժնի վարիչ
12.Սարգսյան Մ.Ա.           Գիտետեղեկ. բաժնի  ենթաբաժնի վարիչ
13.Ստեփանյան Կ.Հ.        Սպասարկման բաժնի ենթաբաժնի վարիչ
Ժողովի նախագահ ընտրվեց փոխտնօրեն  Կ.Հ. Մինասյանը
Քարտուղար` գիտ. քարտուղար   Ն.Բ. Շահումյանը
ՕՐԱԿԱՐԳ. Գիտական խորհրդի նախագահի ընտրությունը
Առաջադրվեցին գիտական խորհրդի նախագահի և քարտուղարի հետևյալ թեկնածությունները`
Նախագահ
Զարգարյան Տիգրան  -   Տնօրեն, տեխն. գիտ. թեկնածու
Քարտուղար
Շահումյան Նունե  -  Գիտ. քարտուղար
 Բաց քվեարկությամբ ընտրվեց հաշվիչ հանձնաժողով հետևյալ կազմով`
1. Մինասյան Կ.
2. Խաչատրյան Ա.
3. Ստեփանյան Կ.
Քվեարկությանը մասնակցեցին գիտ.խորհրդի 13 անդամները:
Փակ-գաղտնի քվեարկության արդյունքում 12 կողմ և 1 դեմ ձայնով գիտ.խորհրդի նախագահ ընտրվեց Տիգրան Զարգարյանը,
քարտուղար` Նունե Շահումյանը:
Արձանագրությանը կցված է հաշվիչ հանձնաժողովի նեկայացրած հաշվետվությունը: