You are here

Ի՞նչ է բաց մատչելիությունը

ԲՄ հրատարակություններ

Հովանավորներ



Բաց մատչելիությունը (ԲՄ) դա գրախոսվող ամսագրերում թվային ձևաչափով հրատարակված գիտական լրիվ տեքստային հոդվածների անարգել, մշտական դիտումն է համաշխարհային սարդոստայնի օգտվողի կողմից։ ԲՄ հոդվածները ունեն հեղինակային և արտոնագրային իրավունքների աննշան սահմանափակումներ, որը նշանակում է, որ ամեն ոք Ինտերնետի մուտք ունենալու պարագայում կարող է կարդալ, բեռնաթափել, պատճենահանել և տարածել այդ հոդվածները։ ԲՄ վերաբերյալ առաջին և հիմնական փաստաթուղթը դա 2002 թ. փետրվարին ընդունված

Բուդապեշտի բաց մատչելիության նախաձեռնությունն

է։ Այստեղ տրվել է բաց մատչելիության սահմանումը, և այդ հռչակագրին միացողների թիվն անընդհատ աճում է։ Այս նախաձեռնությանը հաջորդեցին ևս երկուսը՝ 2003 թ. հունիսին
Բաց մատչելիության հրատարակման Բեթեսդայի հռչակագիրը
, և 2003 թ. հոկտեմբերին
Բաց մատչելիությունը գիտելիքին գիտության և հասարակության համար Բեռլինի հռչակագիրը



Այս նախաձեռնությունների արդյունքում ԲՄ դարձել է լուրջ քննարկման առարկա հետազոտողների, համալսարանականների, գրադարանավարների, կառավարիչների, ֆինանսավորող կազմակերպությունների, պետական պաշտոնյաների և հրատարակիչների շրջանում։


ԲՄ շարժման մեջ ներկայումս առկա են երկու հիմնական ուղղություններ.

  1. ԲՄ ինքնաարխիվացման պարագայում (հայտնի է նաև "կանաչ" ճանապարհ դեպի ԲՄ անվանմամբ), հեղինակները հրապարակում են իրենց հոդվածները բաժանորդագրվող ամսագրում, և բացի այդ իրենց հոդվածները ազատորեն հասանելի են դարձնում նաև առցանց (online), որպես կանոն դեպոնացնելով այդ հոդվածները կամ տվյալ հաստատության պահոցում, կամ էլ կենտրոնական պահոցում։ Դեպոնացումը կարող է լինել գրախոսված պոստ պրինտի կամ չգրախոսված պրե պրինտի տեսքով։ ԲՄ ինքնաարխիվացումը առաջին անգամ ձևակերպվել է 1994 թվականին Ստեվան Հարվարդի կողմից։
  2. ԲՄ հրատարակաման պարագայում (հայտնի է նաև "ոսկյա" ճանապարհ դեպի ԲՄ անվանմամբ), հեղինակները հրապարակվում են բաց մատչելիության ամսագրերում, որի արդյունքում նրանց հոդվածները միանգամից դառնում են անվճար հասանելի համացանցի բաժանորդներին։ ԲՄ հրատարակիչների օրինակներ են հանդիսանում է՝
    BioMed Central

    և
    Public Library of Science
    .




Նյութը վերցված է Վիկիպեդիա, ազատ հանրագիտարանից





Հայկական մաթեմատիկական հանդես



Ֆիզիկայի հայկական  հանդես


 
ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր:  Մեխանիկա


Բաց մատչելիության ամսագրերի ուղեցույց։
. Այս ուղեցույցի նպատակն է մեծացնելու բաց մատչելիության ամսագրերի տեսանելիությունը և հեշտացնելու դրանցից օգտվելը։



SPARC .
Հանդիսանում է ակադեմիական և հետազոտական գրադարանների և կազմակերպությունների դաշինք, որոնք աշխատում են գիտական հաղորդակցության համակարգում առկա դիսֆունկցիաների շտկման ուղղությամբ



JISC .
Առաքելությունն է տրամադրել բարձրակարգ խորհրդատվություն կրթական և հետազոտական բնագավառներում ՏՀՏ-երի օգտագործման ուղղությամբ։


Բաց հասարակության ինստիտուտ աջակցության հիմնադրամ, Հայաստան


Աջակցության համար մենք երախտապարտ ենք վերը նշված կազմակերպություններին