You are here


16 դեկտեմբերի 2010թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳԱԱ ՀԳԳ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ

Նիստին ներկա էին գիտխորհրդի 15-ից  անդամներից 13-ը

Զարգարյան Տ.Կ. - Նախագահ
Շահումյան Ն.Բ.  – Քարտուղար

Օրակարգ.

1. Աշխատանքային տարվա ամփոփում:Բաժինների վարիչների հաշվետվություններրը:  Զեկուցողներ`                                                        
           Ն. Շահումյան – գիտքարտուղար
           Ա. Մսրլյան – գիտական տեղեկատվության բաժնի վարիչ
           Ա. Դադիկյան  - համալրման բաժնի վարիչ
           Ն. Գասպարյան – մշակման բաժնի վարիչ
           Մ. Բդեյան  - գրապահոցի վարիչ
           Ա. Մանուկյան  - ավտոմատացման բաժնի վարիչ
           Ս. Ծատուրյան  – սպասարկման բաժնի վարիչ
2. Այլ հարցեր

ԼՍԵՑԻՆ.
1. Աշխատանքային տարվա ամփոփում:Բաժինների վարիչների հաշվետվություններրը:

ՈՐՈՇԵՑ:
1. ՀԳԳ-ի – Գրադարանի կատարած աշխատանքները գնահատել բավարար:


18 նոյեմբերի 2010թ.

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀՀ ԳԱԱ ՀԳԳ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ

Նիստին ներկա էին գիտխորհրդի 15 անդամներից 11-ը և 2 հրավիրված անդամ։։

Զարգարյան Տ.Կ. - Նախագահ
Շահումյան Ն.Բ.  – Քարտուղար

Օրակարգ.

1. Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային /թեմատիկ/ ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընդունման մրցույթին ներկայացվող «Փորձարարական ԳՐԻԴ միջավայրի հենքի վրա թվայնացման միջոցով ԳԱԱ գիտական ամսագրերի երկարաժամկետ պահպանություն» նախագծի քննարկում։ Զեկուցող՝  Զարգարյան Տ.Կ.

ԼՍԵՑԻՆ.
Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային /թեմատիկ/ ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընդունման մրցույթին ներկայացվող «Փորձարարական ԳՐԻԴ միջավայրի հենքի վրա թվայնացման միջոցով ԳԱԱ գիտական ամսագրերի երկարաժամկետ պահպանություն» նախագծի դրույթները, հիմնավորումը, հայ գիտական ամսագրերի թվայնացման և ընթերցողին ազատ օգտագործման սկզբունքով տրամադրելու հույժ կարևորությունը և ԳՐԻԴ համակարգի արդյունավետությունը։ Զեկուցող Տիգրան Զարգարյան։

Գիտխորհուրդը
ՈՐՈՇԵՑ
 «Փորձարարական ԳՐԻԴ միջավայրի հենքի վրա թվայնացման միջոցով ԳԱԱ գիտական ամսագրերի երկարաժամկետ պահպանություն» նախագիծը ներկայացնել Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային /թեմատիկ/ ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընդունման մրցույթին։
 Նախագծի ղեկավար հաստատել ՀՀ ԳԱԱ ՀԳԳ տնօրեն Տիգրան Զարգարյանին


24 սեպտեմբերի 2010թ.

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀՀ ԳԱԱ ՀԳԳ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ .

Նիստին ներկա էին գիտխորհրդի 13 անդամ և 2 հրավիրվածներ

Զարգարյան Տ.Կ. - Նախագահ
Շահումյան Ն.Բ.  – Քարտուղար

Օրակարգ.
1. Գիտխորհրդի անդամների վերանայում։ Զեկուցող՝  Զարգարյան Տ.Կ.
2. Զտման և գնման և կորցրած գրքերի հարցերով զբաղվող  հանձնաժողովների կազմերի վերահաստատում։ Զեկուցող՝  Մինասյան Կ.Հ.
3. Օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի դիմումի և Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի բյուրոյի նիստի որոշման համաձայն ՀՀ ԳԱԱ ՀԳԳ –ում առկա  և ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳԿ-ի գրադարանում բացակայող “Chemical Abstracts” հանդեսի մի շարք համարներ հաշվեկշռից հաշվեկշիռ տեղափոխելու սկզբունքով ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳԿ-ի գրադարանին փոխանցելու հարցը։ Զեկուցող՝  Զարգարյան Տ.Կ.
4. Այլ հարցեր

 

ԼՍԵՑԻՆ.
1. Գիտխորհրդի անդամների վերանայում։

ԼՍԵՑԻՆ.
2. Զտման և գնման և կորցրած գրքերի հարցերով զբաղվող  հանձնաժողովների կազմերի վերահաստատում։

ԼՍԵՑԻՆ.
3. Օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի դիմումի և Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի բյուրոյի նիստի որոշման համաձայն ՀՀ ԳԱԱ ՀԳԳ –ում առկա  և ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳԿ-ի գրադարանում բացակայող “Chemical Abstracts” հանդեսի մի շարք համարներ հաշվեկշռից հաշվեկշիռ տեղափոխելու սկզբունքով ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳԿ-ի գրադարանին փոխանցելու հարցը։

Գիտխորհորդը  ՈՐՈՇԵՑ:
1. Ե. Չիլինգարյանը կշարունակի մնալ գիտխորհրդի կազմում որպես գրադարանում չաշխատող արժեքավոր մասնագետ, իսկ նրա փոխարեն առաջադրված սպասարկման բաժնի վարիչ Ս. Ծատուրյանը և «Երիտասարդ գիտնականների խորհուրդ»-ի ՀԳԳ նախագահ՝ Լ. Փարվանյանը  կլինեն խորհրդակցական ձայնի իրավունքով գիտխորհրդի հրավիրված անդամներ, մինչև գիտխերհրդի հաջորդ ընտրություններ։
2. «Գնման և կորցրած գրքերի հարցով զբաղվող հանձնաժողով»-ի և «Զտման հանձնաժողով»-ի անդամ նշանակել Ս. Ծատուրյանին։
3. Համաձայն ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի բյուրոյի նիստի որոշման/Որոշում հմ.6  01.09.2010թ., որոշման քաղվածքը կցվում է/ ընդառաջել ՕԴՔԳԿ-ի խնդրանքին և հաշվեկշռից հաշվեկշիռ տեղափոխելու սկզբունքով ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳԿ-ի գրադարանին տրամադրել  “Chemical Abstracts” հանդեսի հետևյալ համարները՝
1994 - հատ.120,121
1995 – հատ.122,123
1996 – հատ.124,125
1997 – հատ.126,127
1998 – հատ.128,129
1999 – հատ.130,131
2000 – հատ.132
Ինչպես նաև 1974 – հատ. 80,81


06 ապրիլի 2010թ.

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀՀ ԳԱԱ ՀԳԳ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ

Նիստին ներկա էին գիտխորհրդի 15 անդամներից 14-ը

Զարգարյան Տ.Կ. - Նախագահ
Շահումյան Ն.Բ.  – Քարտուղար

Օրակարգ.

1. Շոտլանդիայի համալսարանում անցկացրած ուսումնական պրակտիկայի արդյունքներն ու տպավորությունները ։  Զեկուցող՝  Տաթևիկ Զարգարյան
2. ՀՏԴ-ի հայերեն տարբերակի ստեղծումն ու դրա հետ կապված խնդիրները։ Զեկուցող՝ Նորա Գասպարյան
3. Դրամաշնորհի ներկայացում «Գրադարանային հանրությանը Բաց/Ազատ կոդերով ստեղծված գրադարանային գործընթացների ավտոմատացման ծրագրային համակարգերի ներկայացում»:   Զեկուցող՝ Տիգրան Զարգարյան
4. Ընթերցողական տոմսի նորացված տարբերակի քննարկում ։ Զեկուցող՝ Երվանդ Չիլինգարյան
5. ՀԳԳ բաժինների վարիչների եռամսյակային հաշվետվությունները և ծրագրերը հաջորդ եռամսյակի համար:  Զեկուցողներ`                                                        
           Ա. Մսրլյան – գիտական տեղեկատվության բաժնի վարիչ
           Ա. Մանուկյան  - ավտոմատացման բաժնի վարիչ
           Ա. Դադիկյան  - համալրման բաժնի վարիչ
           Մ. Բդեյան  - գրապահոցի վարիչ
           Ե. Չիլինգարյան – սպասարկման բաժնի վարիչ
           Ն. Գասպարյան – մշակման բաժնի վարիչ
ԼՍԵՑԻՆ.
1. Շոտլանդիայի համալսարանում անցկացրած ուսումնական պրակտիկայի արդյունքներն ու տպավորությունները ։  Զեկուցող՝  Տաթևիկ Զարգարյան
ԼՍԵՑԻՆ.
2. ՀՏԴ-ի հայերեն տարբերակի ստեղծումն ու դրա հետ կապված խնդիրները։ Զեկուցող՝ Նորա Գասպարյան
ԼՍԵՑԻՆ.
3. Գրադարանային հանրությանը Բաց/Ազատ կոդերով ստեղծված գրադարանային գործընթացների ավտոմատացման ծրագրային համակարգերի ներկայացում:   Զեկուցող՝ Տիգրան Զարգարյան
ԼՍԵՑԻՆ.
4. Աշխատանքներ ընթերցողական գրքույկի արդիականացման ուղղությամբ։ Զեկուցող՝ Երվանդ Չիլինգարյան
ԼՍԵՑԻՆ.
5. ՀԳԳ բաժինների վարիչների 2010 թվականի առաջին եռամսայկի ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունները և ծրագրերը երկրորդ եռամսյակի համար:

Գիտխորհորդը  ՈՐՈՇԵՑ:
1. Գնահատել այն ջանքերը, որոնց շնորհիվ գրադարանի երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տրվում արտերկրում վերապատրաստվել։
2. Բարձր գնահատել ՀՏԴ-ի հայալեզու տարբերակի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները։
3. Բարձր գնահատել Գրադարանային հանրությանը Բաց/Ազատ կոդերով ստեղծված գրադարանային գործընթացների ավտոմատացման ծրագրային համակարգերի ներկայացման աշխատանքները։
4. Հավանություն տալ նոր, փոփոխված տեսքով ընթերցողական գրքույկների ստեղծման գործընթացին։
5. ՀԳԳ-ի  բաժիններում կատարված աշխատանքները գնահատել բավարար։