You are here

 



ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՔԵՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ

 
 
Ծնվել է 1924թ. Նոյեմբերի 15-ին Կահիրեում, Եգիպտոս:

          

1941թ. ավարտել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանը:
           
1942-1944թթ. անդամակցել է Հայ գրքի բարեկամների ընկերակցությանը, լույս է ընծայել "Էջեր հայ գրականության" ծաղկաքաղ ժողովածուի շարքից 2 հատոր:
 
        1945-1947թթ. հիմնադրել է  "Նորաձև" հրատարակչությունը, հրատարակել շուրջ 2 տասնյակ հայագիտական բնույթի գրքույկներ, ժողովածուներ:
     
        1948թ. օգոստոսին ներգաղթել է Հայաստան:
 
     
      1950-1955թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը` մատենագիտություն և գրադարանագիտություն մասնագիտության գծով:
     
            1948թ. նոյեմբեր – 1980թ. նոյեմբեր աշխատել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում.
            1948-1976թթ. – համալրման բաժնի վարիչ
            1976-1980թթ. – փոխտնօրեն.
                                   ՀՀ ԳԱԱ Նախագահությանն
առընթեր
                     գրադարանային խորհրդի փոխնախագահ                              
 
        ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում եղել է հայցորդ` բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչման համար, հայ գրականագիտություն մասնագիտության գծով, թեկնածուական ատենախոսության թեման է եղել արևմտահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Միքայել Կյուրճյանի գրական ժառանգությունը:
        
        1981թ. ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ: Այնտեղ ևս շարունակել է գրականագիտական գործունեությունը, զուգահեռաբար զբաղվել է նաև բարեգործական ակտիվ գործունեությամբ` հիմնադրելով KNB բարեգործական կազմակերպությունը:
    
        1965թ. երկարամյա անբասիր աշխատանքի համար Հարություն Մեքերյանին ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ շնորհվել է Հանրապետության Վաստակավոր գրադարանավարի կոչում:  Պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ Նախագահության գովասանագրերով և պատվոգրերով:
 
        Հարություն Մեքերյանը ավելի քան 3 տասնամյակ  աշխատելով ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում` զգալի ավանդ ունի գրադարանի զարգացման բնագավառում և անջնջելի հետք  թողել նրա պատմության էջերում: Անմնացորդ նվիրված լինելով իր նախասիրած գործին` հայ գրքին ու դպրությանը, նա և՛ գրադարանային բացառիկ մասնագետ էր, հայ գրքի պատմության ու արվեստի հմուտ գիտակ և՛ անխոնջ բանասեր:
        Հարություն Մեքերյանը հեղինակել է 2 մենագրություն, ունի ավելի քան 180 գիտական հոդվածներ, գրախոսականներ:
 
            Մահացել է 2005թ. Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ-ում: