You are here

Ամստերդամի համալսարանի «հատուկ հավաքածուների» տնօրինությունը Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի դեսպանության հետ համատեղ
նախաձեռնել է ցուցահանդեսի կազմակերպում նվիրված Հայ գրքի տպագրության 500-ամյակին:

Ամստերդամի համալսարանի դահլիճում բազմաթիվ ներկաներին, այդ թվում միջոցառմանը հրավիրված հայ համայնքի անդամներին ու այլ երկրների
դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ողջունել է Ամստերդամի հավաքածուների ժառանգության տնօրեն Ստեֆ Սխոլտեն: Այնուհետեւ Օքսֆորդի
համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտություների դոկտոր պրոֆեսոր Թեո Վան Լինթը ելույթ է ունեցել լեզվի կարեւորությունը
հայկական մշակույթի համար» թեմայով:

Հնադարյան հայ մշակույթի գրերի արվեստի մասին իր հիացական խոսքը ներկաներին է ուղղել Ամստերդամի համալսարանի եւ բարձրագույն դպրոցների ղեկավարների
խորհրդի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Լուիզ Խենինգ Սխեպերսը, ով «հայ գրատպության սփյուռքը 1512-2012թթ.» հոլանդիայում նոր տպագրված գրքի առաջին
օրինակները հանձնել է Հայաստանի եւ Նիդերլանդների մշակույթի եւ այլ նախարարությունների ներկայացուցիչներին:

Պատասխան ողջյունի խոսք է ասել Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ով պատմել է հայերեն հրատարակված առաջին գրքերի մասին: Նա
Ամստերդամի համալսարանին է նվիրել Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից առաջին անգամ հրատարակված հայ տպագիր գրքի («Ուրբաթագիրք») մի կրկնօրինակ
,Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակի առթիթով լույս է տեսած «Անի» եւ «Սեւ գիրք»-նշանաւոր օտարերկրացիները թուրքական ոճիրների եւ Հայոց
ցեղասպանութեան մասին 1894-1923» գրքերը:
Ելույթի տեքստը կցվում է