You are here

Գուրգեն Ներսեսի Հովնանը ծնվել է 1910 թ. հոկտեմբերի 20-ին  Շուշիում։
1933 թ. ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտը։
1941-1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականից աշխատանքի է անցել   ՀՍՍՀ  Գիտությունների ակադեմիայում։  1963 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ։ Նրան պրոֆեսորի կոչում է շնորհվել  1964 թ.։
Գրականագետ, գրող Գուրգեն Հովնանը 1954-1964 թթ. եղել է ՀՍՍՀ  Գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենը։
1964-1976 թթ. ՀՍՍՀ ԳԱ  արվեստի ինստիտուտի գրական կապերի բաժինը 12 տարի ղեկավարել է պրոֆեսոր Գուրգեն Հովնանը / Հովհաննիսյանը /։
1976 թ. Գուրգեն Հովնանը նշանակվում է ՀՍՍՀ ԳԱ  Հիմնարար գրադարանի  Գրադարանային խորհրդի նախագահ և տնօրեն։
1978 թվականից  գրականագետ Գուրգեն Հովնանը  ՀՍՍՀ ԳԱ  Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում բաժնի վարիչ էր։
Գուրգեն Հովնանի գրական, գիտական վաստակն առավելապես բարձր է գնահատվում գրական-մշակութային կապերի հետազոտության ասպարեզում։
Նշանակալից են  « Ռուս-հայ  գրական կապերը 19-20-րդ դարերում. Գիրք 1-2 աշխատությունը », « Հայաստանի և հայ կուլտուրայի մասին » մատենաշարի՝ նրա կողմից հիմնադրումն ու խմբագրումը, արժեքավոր են հայ-ռուսական մշակութային կապերին ու առնչություններին վերաբերող նրա բազմաթիվ  գիտական հոդվածները՝ տպագրված ժողովածուներում, պարբերական հրատարակություններում, առանձին գրքերով։
Գուրգեն Ներսեսի Հովնանը Վախճանվել է 2000 թ. փետրվարի 9-ին Երևանում։

ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՆԱՆԻ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ՝ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ

• Հովնան Գ.Ն.  Պուշկինի երկերից կատարված հայերեն առաջին թարգմանությունը։ / « Բախչիսարայի    շատրվանը».  թարգմանիչ՝ Մկրտիչ Էմին/  // Տեղեկագիր հաս. գիտ. / ՀՍՍՌ ԳԱ. – 1950, թիվ 4. – Էջ 55-60։
• Հովնան Գ. Ն. Ավետիք Իսահակյանը և ռուս գրականությունը // գրական թերթ. – 1951, 18 մայիսի։
• Հովնան Գ. Ն.  Մաքսիմ Գորկին և հայ կուլտուրան . – Եր., 1951. – 269 էջ։ - նույնը՝ Եր., 1968, 271 էջ։
• Հովնան Գ. Ն.  Ն. Վ. Գոգոլի երկերը հայերեն։ / Ծննդյան 100-ամյակի առթիվ/ // Գրական թերթ. – 1952. - 4 մարտի։
• Հովնան Գ.Ն.  Ն.Վ. Գոգոլը և հայ իրականությունը. – Եր., 1952. – 192 էջ։
• Հովնան Գ. Ն.  Ն. Ա. Նեկրասովը և հայ պոեզիան. – Եր.։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1956. – 255 էջ։
• Հովնան Գ. Ն.  Ա.Պ. Չեխովը հայ իրականության մեջ // Սովետ. գրականություն. – 1960, թիվ 1. – էջ 110-121։
• Հովնան Գ. Ն.  Լ. Ն. Տոլստոյը հայ մտավորականության գնահատմամբ // Սովետ. գրականություն. – 1960, թիվ 12. – Էջ 129-141։
• Հովնան Գ. Ն.  Վ. Բրյուսովը և հայ պոեզիան ։ /Վերջաբան/  // Բրյուսով Վ. Հայաստանի և հայ կուլտուրայի մասին. – Եր., 1967. – Էջ 263-273։
• Հովնան Գ. Ն.  Հայ կուլտուրայի մեծ ու ազնիվ բարեկամները։ /Առաջաբան/  // Տիչինա Պ., Ռիլսկի Մ. Հայաստանի և հայ կուլտուրայի մասին. – Եր., 1973. – Էջ 5-22։
• Հովնան Գ. Ն.  Պավլո Տիչինա ։ /Առաջաբան/  // Տիչինա Պ. Իմ ժողովրդին. – Եր., 1973. – Էջ 3-7։
• Հովնան Գ. Ն.   Մեր մշակույթի մեծ բարեկամը։ / Վալերի Բրյուսովի ծննդյան 100-ամյակի առթիվ / // Երեկոյան Երևան. – 1973. – 13 դեկտ.։
• Հովնան Գ. Ն.   Հայ ժողովրդի մեծ բարեկամը։ / Ա. Ս. Գրիբոյեդովի ծննդյան 180-ամյակի առթիվ/ // Սովետ.
 դպրոց. – 1975. – 6 փետր.։
• Հովնան Գ. Ն.   Եղիշե Չարենց։ Ստեղծագործության միջազգային արձագանքները. – Եր.։ Սովետ. գրող,
 1978. – 66 էջ։
• Овнан Г. Н.       Егише Чаренц. Международный  резонанс творчества. – Ер.: Совет. грох, 1978. – 64 с.
• Հովնան Գ. Ն.    Լուի Արագոնը Հայաստանի և հայ մշակույթի մասին. – Եր., 1985. – 64 էջ։
• Овнан Г. Н.        Н.А. Добролюбов и армянская литературно-общественная мысль. – Ер., 1986. – 60 с.