|
|
Պահանջվում է ներկայացնել |
|
Անհատական բաժնույթով |
|
Անձնագիր, 2 լուսանկար(3x4սմ),լրացված հաշվառման քարտ |
|
Հաստատության ղեկավարի անունից միջնորդագիր, |
|
Համապատասխան ֆակուլտետի դեկանից միջնորդագիր, |
Ընթերցասրահներից
|
Անձնագիր, ուսանողական տոմս, 2 լուսանկար(3x4սմ),լրացված հաշվառման քարտ |
|
Անձնագիր, 2 լուսանկար(3x4սմ), տեղեկանք աշխատավայրից, լրացված հաշվառման քարտ |
Անհատական բաժնույթ
Անհատական բաժնույթով օգտվելու իրավունք ունեն ՀՀ ԳԱԱ համակարգի բոլոր աշխատակիցները և այլ հաստատությունների` դոկտորի գիտական աստիճան կամ պրոֆեսորի կոչում ունեցող գիտաշխատողները : Անհատական բաժնույթով գրքերը տրվում են մինչև մեկ ամիս ժամկետով: Գրականության օգտագործման ժամկետը հնարավոր է երկարացնել, եթե տվյալ հրատարակության համար չկա ուրիշ ընթերցողի պահանջ: Ժամկետը երկարացնելու համար ընթերցողը պարտավոր է այդ գրականությունը ներկայացնել գրադարանի սպասարկման բաժին` վերահաշվառման:
Հանրագիտարանները, բառարանները, տեղեկատուները, հազվագյուտ, թանկարժեք և պատկերազարդ հրատարակությունները, ալբոմները, սեղմագրերը, և “միայն ընթերցասրահում” նշումով գրքերը սպասարկվում են միայն ընթերցասրահներում:
|
|
Գրականության տրամադրման ժամկետը |
Գրականության քանակը |
|
մեկ ամիս | մինչև 15 գիրք |
|
մեկ ամիս | մինչև 5 գիրք |
|
մեկ ամիս | մինչև 5 գիրք |
|
մեկ ամիս | մինչև 5 գիրք |
|
Անհրաժեշտ է իմանալ |
- Աշխատանքի վայրը, տան հասցեն, հեռախոսի համարը փոխելու, ինչպես նաև ընթերցողական տոմսը կորցնելու դեպքում ընթերցողը պարտավոր է անմիջապես հայտնել գրադարանի սպասարկման բաժին:
- Գիրքը պահելու նշված ժամկետը խախտելու դեպքում ընթերցողի սպասարկումը դադարեցվում է` մինչև պարտքի մարումը: Ընդ որում, նա նաև կարող է ժամանակավորապես /մինչև 1 տարի/ զրկվել գրադարանից օգտվելու իրավունքից:
-
Գրադարանի տնօրինության սահմանած ժամկետում ընթերցողները պետք է վերահաշվարվեն` վերցված ամբողջ գրականությունը վերադարձնելով գրադարան կամ ստուգման ներկայացնելով :
Գրականությունը կորցնելու կամ փչացնելու դեպքում ընթերցողը պարտավոր է գրադարանին վերադարձնել նույն գրքի այլ օրինակ: Եթե դա անհնար է, գրադարանի հատուկ հանձնաժողովի որոշմամբ` փոխարինել կորցրած գիրքը հավասարազոր հրատարակությամբ կամ հատուցել կորած գրականության արժեքը` շուկայական գներով:
Արգելվում է.
- ուրիշին տալ ընթերցողական տոմսը
- գրականության վրա նշումներ, ընդգծումներ կատարել, ծալել, պատռել էջերը և այլն
- ընթերցասրահներից դուրս բերել գրականությունը` առանց թույլտվության
- ընթերցասրահում օգտվել սեփական գրքերից առանց թույլտվության
- բաժնույթում և ընթերցասրահներում բարձր խոսել և օգտվել բջջային հեռախոսներից
- ծխել գրադարանի տարածքում
Սույն կանոնները խախտողները կզրկվեն գրադարանից օգտվելու իրավունքից
Ընթերցասրահներ
Ընթերցասրահներում սպասարկվում են Հիմնարար գիտական գրադարանից օգտվելու իրավունք ունեցող բոլոր ընթերցողները: Ընթերցասրահներն ունեն առձեռն հավաքածուներ, որոնցից ընթերցողները կարող են օգտվել առանց սահմանափակման ազատ մուտքի իրավունքով:
Առձեռն հավաքածուները համալրված են հիմնականում տեղեկատու գրականությամբ /հանրագիտարաններ, բառարաններ, տեղեկատուներ/:Առձեռն հավաքածուներում բացակայող գրականությունը կարելի է պատվիրել հիմնական ֆոնդից
Ընթերցասրահ # 1 - Հասարակական-քաղաքական գիտությունների
Առձեռն հավաքածուն բաղկացած է հասարակական – քաղաքական և հումանիտար գիտությունների վերաբերյալ 1014 միավոր գրքից և 886 միավոր ամսագրերից /փիլիսոփայություն, հոգեբանություն, պատմություն, քաղաքագիտություն, գրականություն, արվեստ և այլն/ հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով:
Այս ընթերցասրահի առձեռն հավաքածուում են կենտրոնացված ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» և «Պատմա-բանասիրական հանդես» ամսագրերի բոլոր պրակները:
Գտնվում է գրադարանի 2-րդ հարկում:
Տեղերի քանակը – 30 ընթերցողական, 12 համակարգչային
Ընթերցասրահ # 2 -Բնական և տեխնիկական գիտությունների
Առձեռն հավաքածուն բաղկացած է բնական և տեխնիկական գիտությունների վերաբերյալ 765 միավոր գրքից և 4012 ամսագրերից /մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա և այլն/ հայերեն , ռուսերեն և օտար լեզուներով:Այս ընթերցասրահի առձեռն հավաքածուում են կենտրոնացված «ՀՀ ԳԱԱ Զեկույցների» և «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր» /«Գիտություն երկրի մասին», «Տեխնիկական գիտություններ», «Մաթեմատիկա», «Մեխանիկա», «Ֆիզիկա»/մատենաշարի և «Աստղաֆիզիկա», «Հայաստանի կենսաբանական հանդես», «Հայաստանի քիմիական ամսագիր», «Հայաստանի բժշկագիտություն» ամսագրերի բոլոր պրակները:Գտնվում է գրադարանի 3-րդ հարկում:
Տեղերի քանակը – 20 ընթերցողական
Ընթերցասրահ #3 Հարություն Մեքերյանի անվան պարբերական հրատարակությունների, սեղմագրերի և նորույթների
Առձեռն հավաքածուն բաղկացած է տնտեսագիտության, ֆինանսների, իրավունքի, ծրագրավորման վերաբերյալ ավելի քան 700 միավոր գրքից և 131 անուն /655 միավոր/ պարբերական հրատարակություններից հայերեն ,ռուսերեն և օտար լեզուներով:Ամսագրերի զգալի մասը կազմում է ՌԴ ԳԱԱ հրատարակությունները:Յուրաքանչյուր երկուշաբթի կազմակերպվում է նոր ստացված գրականության ցուցահանդես, որը տևում է մեկ շաբաթ:
Գտնվում է գրադարանի 3-րդ հարկում
Տեղերի քանակը – 10 ընթերցողական
Միջգրադարանային բաժնույթՊատվերները ձևակերպվում են պատվիրատու գրադարանի գրադարանավարի պահանջով:










