Կարդացեք առցանց

DOAJ

DOAJ

DOAJ

Դիտեք առցանց

 

Հայաստանում, Վրաստանում և Ուզբեկստանում կատարված ուսումնական բարեփոխումների արդյունքները մեծապես կախված են համալսարաններում դասավանդվող առարկայաշարերի որակից, որոնք «Գրադարանային գործ և տեղեկատվական գիտություն» մասնագիտացման համար դեռ չեն համապատասխանում արդի պահանջներին։ Այս առարկան պահանջարկ չունի շրջանավարտների շրջանում, իսկ նրանք, ովքեր անցնում են այդ դասընթացը դժգոհ են մնում ձեռքբերված գիտելիքների մակարդակից: Շրջանավարտների մեծամասնությունը չի կարողանում գտնել համապատասխան աշխատանք:
            Կան մի շարք հիմնախնդիրներ, որոնք ընդհանուր են այդ երեք երկրների համար
ա/ Սովետական Միության փլուզումից հետո, բախվելով տնտեսական դժվարությունների և շուկայական տնտեսության անցման խնդիրներին, գրադարանային գործ մասնագիտացումը առաջնային չի համարվում;
բ/ դասընթացները հիմնված են մոդելների  վրա, որոնք արդեն հնացած են;
գ/ դասընթացերում դեռ ամբողջությամբ ներգրավված չեն գիտության այդ ճյուղի նոր նվաճումները որոնք լայնորեն կիրառվում են Եվրոպական համալսարաններում;
դ/ անբավարար են ժամանակակից գրադարանային-տեղեկատվական և արխիվային գործի ասպարեզում ուսումնական նյութերը;
ե/ գրադարանային-տեղեկատվական և արխիվային գործը դասավանդող մասնագետների հմտությունը դիդակտիկ ուղղվածություն ունի;
զ/ ցածր է իրազեկությունը այս բնագավառում առկա կրթության որակի չափորոշիչների հետ;
է/ վերը նշված հանգամանքները, ապագա ուսանողների մոտ նպաստում են հետաքրքրության ցածր մակարդակի առաջացմանը;
ը/ անգլերեն լեզվի իմացության մակարդակը թե՛ դասախոսների և թե՛ ուսանողների մոտ ցածր է, չնայած որ այս ոլորտում անգլերենը գերիշխող լեզու է ողջ աշխարհում;
թ/ անբավարար են համապատասխան նյութերը ազգային լեզուներով;
ժ/ գրադարանային-տեղեկատվական և արխիվային գործի ասպարեզում ներգրավված աշխատակիցների համար չկան շարունակական կրթության ծրագրեր կամ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Ակնհայտ է, որ եթե գրադարանային-տեղեկատվական և արխիվային գործի ասպարեզում նախագծվեն ուսումնական նոր ծրագրեր` ամբողջությամբ կողմնորոշված Եվրոպական փորձի վրա, մասնագիտությունը կդառնա ավելի հեղինակություն վայելող և գրավիչ երիտասարդների համար:
 
Ծրագրի նպատակներն են
  • Եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր գրադարանային-տեղեկատվական և արխիվային գործի մագիստրոսների և շարունակական կրթության դասընթացների նախապատրաստում և իրագործում
  • Գործընկեր համալսարանների դասախոսական կազմի և ուսանողների համար ուսուցման կազմակերպում
  • Շարունակական կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի ներդնում
  • Պատրաստված դասընթացների որակի գնահատման մեխանիզմների մշակում