You are here

2010թ. Նոյեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ի ամերիկաբնակ նվիրատու, հոգեբանական գիտությունների դոկտոր Հակոբ Փամբուկյանիկողմից մեր գրադարանին նվիրաբերած, հոգեբանությանը վերաբերող գրականության ցուցահանդես։
Բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ի տնօրեն Տիգրան Զարգարյանը։ Ելույթ ունեցան նաև ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Բրուտյանը և ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի հոգեբանության ամբիոնի դասախոս Վազգեն Պողոսյանը։ Ներկաները խոսեցին Հակոբ Փամբուկյանի, ՀԳԳ-ում նրա անունով բացված անհատական հավաքածուի և այն գրականության մասին, որը  գրադարանին է տրամադրել պրոֆեսոր Փամբուկյանը։