You are here

 

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան գործընկեր Լոնդոնի Միդլսեքս համալսարանը ցանկություն էր հայտնել նվիրաբերել ՀՀ ԳԱԱ կառույցներին 26 «Պենտիում-4» համակարգիչ: Երկարատև ջանքերից հետո, փոխադրման հետ կապված բավականին դժվար ձեռնարկումը պսակվեց հաջողությամբ, ինչի իրագործման խնդրում իրենց աջակցությունն են մատուցել Բրիտանական գրադարանի բաժնի վարիչ Վրեժ Ներսիսյանը և Միացյալ Հայկական չվերթի կազմակերպիչ Հարութ Սասունյանը: Այժմ ՀՀ ԳԱԱ տարբեր կառույցներում արդեն օգտվում են նվեր ստացած համակարգիչներից: