You are here

 

2008թ. հուլիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ի գիտխորհրդի նիստը: Օրակարգում ` Աշխատանքային կիսամյակի ամփոփում
Տեղի ունեցավ կիսամյակում կատարած աշխատանքների մասին զեկույցների (զեկ` բաժնի վարիչներ) քննարկում:
Ծավալված անկաշկանդ մտքերի փոխանակումից և հարցերի պարզաբանումից հետո` ելույթ ունեցողները կարևոր առաջարկություններից բացի, նշեցին որոշ բացթողումների և նրանց լրացման կարևորության մասին: Նիստում, բացի ՀԳԳ-ի աշխատակից-գիտխորհրդի անդամներից, ելույթ ունեցան գիտխորհրդի անդամներ` ակադեմիկոս Անրի Ներսիսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության հասարակական գիտությունների և հայագիտության բաժանմունքի գիտքարտուղար` Հրանտ Քոչարյանը, ՀԳԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Կարապետ Մինասյանը:
   ՀԳԳ-ի ստացած դրամաշնորհների մասին թափանցիկ տեղեկատվությամբ նիստն ամփոփեց ՀԳԳ-ի տնօրեն Տիգրան Զարգարյանը: