You are here

 

Թբիլիսիի Իլյա Ճավճավաձեի անվան պետական Համալսարանի գրադարանի տնօրենն ու 2 աշխատակիցներ երկօրյա այցով հյուրընկալվեցին ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան: Այցի նպատակն էր ծանոթանալ մեր գրադարանի կողմից արդեն կիրառվող “EVERGREEN” ծրագրին, որը նախատեսված է գրադարանային գործընթացների ավտոմատացման համար։  Իրականացվեց փորձի փոխանակություն ավտոմատացման և մշակման բաժինների աշխատակիցների հետ, որը շատ արդյունավետ էր և՛ մեր և՛ վրաց մասնագետների համար: ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ի մասնագետները ցուցադրեցին համակրգի տեղադրման աշխատակարգը, ցույց տվեցին ինչպես մուտքագրել և որոնել գրականությունը, ինչպես հաշվառել ընթերցողներին և կազմակերպել ընթերցողների համակարգչային սպասարկումը։  Ստացված տեսական գիտելիքները ամրապնդվեցին գործնական աշխատանքով։ ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ն նման ուսուցումներ անցկացնում է 2008 թվականից։ Այսպես 2008 թվականի հունիս ամսին զարգացող երկրներից մի խումբ գրադարանավարներ երկօրյա ուսուցողական դասընթացների ընթացքում ծանոթացան Կոհա և Էվերգրին համակարգերով աշխատելու հմտություններին։