ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը շուրջ 2 տարի մասնակցում է "Evergreen" համակարգի միջազգային տարբերակի փորձարկումներին: 2009թ.-ի ապրիլ ամսից ՀՀ ԳԱԱ ինստիտուտների գրադարանավարների համար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ, որի նպատակն է գրադարանավարներին ծանոթացնել
- մեքենաընթեռնելի քարտագրման օրենքներին
- համահավաք էլեկտրոնային գրացուցակի ձևավորման հմտություններին
- "Evergreen" համակարգով մատենագիտական տվյալների մուտքագրման նրբություններին
- մատենագիտական գրառումների որոնման հմտություններին
- Z39.50 համաձայնագրի շրջանակներում գրառումների ներմուծումը համահավաք գրացուցակ
Գրադարանավարներին տրամադրվել են ուսումնական նյութեր` նախագծված ՀԳԳ մասնագետների կողմից:
»