ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 
ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Քննական և վերլուծական մտածողության, տրամաբանության, դատողության և խնդիրների լուծման հմտություններ:

  • Ամբողջը մասնատելու և մասերն ամբողջության մեջ դիտելու հմտություն:
  • ՏՏ և հաղորդակցական տեխնոլոգիաները կիրառելու, տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկատվությունը փնտրելու, մշակելու և վերլուծելու հմտություններ:
  • Օգտագործել հաղորդակցական, համագործակցային, կազմակերպչական և լիդերական հմտություններ:
  • Մասնագիտական անգլերենով տեղեկատվական աղբյուրները կարդալու և հասկանալու հմտություններ:
  • ՏՏ և ինֆորմատիկայի հիմնական հասկացությունների մասին գիտելիք:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • Իմանալ թվային գրադարանների դերը տեղեկատվական հասարակության կառուցման գործում, բացահայտել տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային գրադարանների կապը, ներկայացնել թվային գրադարանների բաղկացուցիչները և տալ դրանց բացատրությունը։
  • էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսների հասանելիության կառավարման հմտություններ։
  • Հավաքածուները թվայնացնելու հմտություններ առցանց հասանելիության համար, արխիվների կազմավորում և կառավարում, արխիվների թվայնացում։
  • Ծանոթանալ նյութի նկարագրման մեքենաընթեռնելի ձևաչափերին, իմանալ մեքենաընթեռնելի քարտագրման ընթացքում օգտագործվող նկարագրման խմբերի կառուցվածքը, հասկանալ դաշտերի և ենթադաշտերի դերը և նշանակությունը։
  • Տիրապետել մեքենաընթեռնելի ձևաչափով տվյալների արտահանման և ներմուծման տեխնիկաներին։
  • Ըմբռնել հեղինակավոր գրառումների կարևորությունը մատենագիտական շտեմարաններ ձևավորելիս։
  • Իմանալ համակարգչային բաշխված և տեղային ցանցերի նախագծման տեխնիկական առանձնահատկությունները, կարողանալ հասկանալ ինտերնետ հասցեի կառուցվածքը, իմանալ դոմեյնի և դրա անվան կառուցվածքը:
  • Հիմնարար գիտելիքներ ցանցայի մոդելների տեսակների մասին:
  • Տեսական և պրակտիկ հմտություններ գրադարանի տեղեկատվական ցանցերի, դրանց նախագծման և կառավարման մասին:
  • HTML, CSS և Javascript լեզուները կիրառելու հմտություններ:
  • Պարզ կառուցվածքով վեբկայքերը նախագծելու և թարմացնելու հմտություն:
  • Վեբ ծրագրավորման և ծրագրավորման լեզուների մասին գիտելիքներ (PHP վեբ ծրագրավորման լեզու Drupal 6 ծրագրային համակարգում):
  • Ծանոթացում հեռաուսուցման հիմունքներին, պատկերացում կազմելով ինչպես ստեղծել, ձևավորել և աշխատեցնել դասընթացի կրթական տարածքը վիրտուալ ուսուցման միջավայրում:
  • Փաստաթղթերի հավաքածուների կուտակման, կառավարման և երկարաժամկետ պահպանման հմտություններ, փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ ՏՏ հմտություններ:
  • Մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանման և թվայնացման հմտություններ:
  • Ներկայացվում են հրատարակչական մոդելները` հիմնված թվային տեխնոլոգիաների վրա, ներկայացվում է գիտական հրատարակության բաց մատչելիության մոդելը:
  • Շտեմարանների տվյալներ ստեղծելու և կառավարելու հմտություններ:
  • Բազմաբովանդակակային մատենագիտական տվյալների շտեմարանների ստեղծման և ժամանակակից մոտեցումների ըմբռնման հմտություններ:
  • Քարտագրման և դասակարգման գործնական հմտություններ:
  • Պատկերացում Հայաստանի Հանրապետությունում գործող հեղինակային իրավունքի հիմնական դրույթների և նորմերի մասին:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ մասնագիտության մագիստրոսական ծրագիրը գործարկվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում 2009 թ., Եվրամիության Տեմպուս 145021 -Tempus-2008UK- JPCR միջազգային ծրագրի շրջանակում:
 
ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳԻՐ
Ծրագրի անվանումը և մասնագիտության թվանշանը Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ - 07150
Բուհը  ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն
Շնորհվող որակավորումը Գրադարանային տեղեկատվական աղբյուրագիտության մագիստրոս
Ծրագրի մեկնարկի ուսումնական տարին 2009-2010
Ուսումնառության լեզուն հայերեն
Ուսուցման ձևը հեռակա
Ուսուցման տևողությունը 2.5 տարի՝
(5 կիսամյակ)
Վարձավճարը՝ ՀՀ քաղաքացիներ 1 տարվա կտրվածքով՝
200 000 դրամ,
ընդամենը՝
500 000դրամ
Վարձավճարը՝ օտարերկրացիներ 1 տարվա կտրվածքով՝
400 000 դրամ,
ընդամենը՝
1 000 000դրամ
 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան 0019, Մարշալ Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգայն կենտրոն

Հեռախոս՝ +(374 10) 56-80-68