ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 
ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ մագիստրոսական ծրագրի նպատակն է ուսանողներին ապահովել անհրաժեշտ հենք տեղեկատվական ոլորտի մասնագետների կարիերաի զարգացման համար, ինչպես նաև նրանց սովորեցնել, թե ինչպես կիրառել տեխնոլոգիական ձեռքբերումները գրադարանային գործում` հասարակության փոփոխվող կարիքները բավարարելու համար:

Այս ծրագրով ուսանողներին ներկայացվում է ժամանակակից հասարակությունում գրադարանների դերն ու գործառույթները, դրանց կարևոր հիմնախնդիրները և տեխնոլոգիական միտումները, սովորում են կառավարել և գնահատել հավաքածուները, ինչպես նաև այն, թե ինչպես կիրառել տեխնոլոգիաները տեղեկատվության հասանելիությունը բարելավելու համար: Ուսանողները սովորում են նաև գրադարանների տեղեկատվական ցանցերի կառավարում, հիմնարար գիտելիքներ են ձեռք բերում վեբ ծրագրավորման և գրադարանների վեբ-կայքերի կառավարման մասին:

Մագիստրոսական այս ծրագիրն ավարտող ուսանողները պատրաստ են աշխատելու գրադարանի ղեկավարման, հանրային ծառայությունների, տեխնիկական ծառայությունների, տեղեկատվական-մատենագիտական ոլորտում, ինչպես նաև կարող են աշխատել հանրային, դպրոցական, ակադեմիական և հատուկ գրադարաններում:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ մասնագիտության մագիստրոսական ծրագիրը գործարկվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում 2009 թ., Եվրամիության Տեմպուս 145021 -Tempus-2008UK- JPCR միջազգային ծրագրի շրջանակում:
 
ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳԻՐ
Ծրագրի անվանումը և մասնագիտության թվանշանը Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ - 07150
Բուհը  ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն
Շնորհվող որակավորումը Գրադարանային տեղեկատվական աղբյուրագիտության մագիստրոս
Ծրագրի մեկնարկի ուսումնական տարին 2009-2010
Ուսումնառության լեզուն հայերեն
Ուսուցման ձևը հեռակա
Ուսուցման տևողությունը 2.5 տարի՝
(5 կիսամյակ)
Վարձավճարը՝ ՀՀ քաղաքացիներ 1 տարվա կտրվածքով՝
250 000 դրամ,
ընդամենը՝
625 000դրամ
Վարձավճարը՝ օտարերկրացիներ 1 տարվա կտրվածքով՝
400 000 դրամ,
ընդամենը՝
1 000 000դրամ
 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան 0019, Մարշալ Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգայն կենտրոն

Հեռախոս՝ +(374 10) 56-80-68