«Գիտական Արցախ» պարբերականի հոդվածների ձևավորման պահանջները

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

«Գիտական Արցախ» պարբերականը զետեղված է www.elibrary.ru կայքում:

Պարբերականում տպագրության են ընդունվում նախկինում տպագիր կամ էլեկտրոնային պարբերականներում չհրապարակված բարձրորակ աշխատանքներ (գիտական հոդվածներ, գրախոսություններ), որոնք համապատասխանում են պարբերականի ուղղվածությանը (հասարակական գիտություններ), ունեն գիտական նորույթ և արդիականություն:

Բոլոր նյութերը գրախոսվում են: Գիտական աստիճան չունեցող հեղինակները պետք է հոդվածին կից ներկայացնեն գիտական ղեկավարի կարծիքը` ստորագրված կամ ամբիոնի երաշխավորությունը` ստորագրված և կնքված:

Նախքան հոդված ուղարկելը հեղինակները պարտավոր են www.aegmm.org կայքի «Գիտական Արցախ» պարբերականի բաժնում ծանոթանալ գիտական հրապարակումների էթիկային և խստորեն հետևել դրան:

Խմբագրության կողմից հոդվածն ընդունվելու դեպքում հեղինակը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարել հոդվածի տպագրության համար նախատեսված գումարը, իսկ վճարման անդորրագրի սկանավորված տարբերակն ուղարկել խմբագրության էլեկտրոնային փոստին: Նյութի հրապարակման և հեղինակին «Գիտական Արցախ» պարբերականի 1 անվճար օրինակի տրամադրման համար գանձվող գումարը կազմում է` 1 էջը 2,000 ՀՀ դրամ:

Բոլոր հոդվածներն ունենալու են DOI միջազգային ստանդարտ համարներ:

2021թ. 1-ին համարը լույս է տեսնելու ընթացիկ տարվա ապրիլին (հոդվածներն ընդունվում են մինչև փետրվարի 15-ը), 2-րդ համարը՝ հուլիսին (հոդվածներն ընդունվում են մինչև մայիսի 15-ը), 3-րդը՝ հոկտեմբերին (հոդվածներն ընդունվում են մինչև հուլիսի 15-ը), իսկ 4-րդ համարը՝ դեկտեմբերին (հոդվածներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 1-ը):

«Գիտական Արցախ» պարբերականում տպագրված հոդվածները տեղադրվում են ԱԵԳՄՄ-ի նախագիծ հանդիսացող Արցախի էլեկտրոնային գրադարանի կայքում (www.artsakhlib.am), որից հետո հղումներն ուղարկվում են հեղինակներին:

Հոդվածները պետք է ուղարկել scientific.artsakh@gmail.com էլեկտրոնային փոստին, որին պետք է կցել նաև հեղինակի բջջային հեռախոսահամարը և բնակության հասցեն` ինդեքսի նշումով:

Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներն են.

Համակարգչային շարվածքը՝ MS Word 2003-2010 ծրագիր:

Էջի ֆորմատը՝ 170*240 մմ, լուսանցքները բոլոր կողմերից` 20 մմ:

Ծավալը՝ 7-20 էջ` ներառյալ ամփոփագրերը:

Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Arian AMU (տառատեսակը կարող եք բեռնել այստեղից), ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:

Հոդվածի ներկայացման լեզուն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 13 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող բաց թողնելով տողի ձախ կողմում նշվում է հոդվածի ՀՏԴ-ն: Մեկ տող բաց թողնելով տողի մեջտեղում 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է աշխատավայրը, բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, գիտական աստիճանը, կոչումը, քաղաքը և երկիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն:

Մեկ տող բաց թողնելով 12 pt տառաչափով, շեղատառ (Italic), թավ (Bold) ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ 120-170 բառի սահմաններում պետք է արտացոլվեն հետազոտության նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումները: Ամփոփագիրը պետք է իրենից ներկայացնի ինքնուրույն տեքստ, որը կնկարագրի հետազոտության հիմնական արդյունքներն առանց հոդվածն ընթերցելու: Ամփոփագրում պետք չէ բառացիորեն կրկնել հոդվածի նախադասությունները:

Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է գրել «Հիմնաբառեր» և նշել 7-10 հիմնաբառ:

Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը, որը պետք է ունենա ենթավերնագրեր: Տեքստի տառաչափը 12 pt է, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Աղյուսակները պետք է համարակալվեն և ունենան վերնագրեր:

Դիագրամները, սխեմաները, գծագրերը և լուսանկարները պետք է լինեն հստակ, տպագրության համար պիտանի:

Հոդվածի լեզվից տարբերվող մյուս 2 լեզուներով ամփոփագրերը պարտադիր են, որոնք պետք է լինեն հոդվածի սկզբնական մասի (վերնագրից մինչև բանալի բառերը ներառյալ) թարգմանությունը և տրվում են հիմնական տեքստից հետո:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում, աճման կարգով՝ 10 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Պարբերություններն սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ: Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (Bold), այնուհետև աշխատանքի վերնագիրը, հատորը, հրատարակության վայրը, տարեթիվը և էջը:

Անցնելով այս հղմամբ` կարող եք ծանոթանալ հոդվածի ձևավորման օրինակին:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանի հետ` գրելով avetiq.hh@gmail.com էլեկտրոնային փոստին կամ զանգահարելով +37497277770, (+374) 55277755 հեռախոսահամարներին: