ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 
ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Դիմորդը պետք է ունենա՝

  • Բակալավրի կամ որակավորված մասնագետի դիպլոմ։
  • Անգլերենի բավարար իմացություն։
  • Ընդունելությունը կատարվում է քննությամբ (կից ներկայացվում է ընդունելության հարցաշարը)։
  • ՏՏ և ինֆորմատիկայի հիմնական հասկացությունների մասին գիտելիք:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

  1. Բարձրագույն կրթության դիպլոմի և միջուկի պատճենները
  2. Քաղվածք աշխատանքային գրքույկից կամ զինվորական գրքույկից
  3. Անձնագրի պատճեն
  4. Ինքնակենսագրություն
  5. Երեք լուսանկար (3x4 չափի)

Փաստաթղթերը դիմորդը ներկայացնում է անձամբ: Ընդունելության փաստաթղթերի ձևավորման ծառայությունների և մրցույթի կազմակերպման համար յուրաքանչյուր դիմորդից գանձվում է 2000 դրամ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 15-ը:

ՄԵՐ ՀԱՍՑԵՆ

Երևան 0019, Մ. Բաղրամյան 24դ, 2-րդ հարկ,
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն
(ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի մասնաշենք)
Հեռ՝ +(374 10) 52-48-12

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն «Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտության գծով մագիստրատուրայի ընդունելության հարցաշար

  1. Ի՞նչ է դասակարգումը
  2. Ինչու՞ դասակարգել հավաքածուները
  3. Գրադարանային հավաքածուների դասակարգման համակարգեր
    Դյուի տասնորդական դասակարգում
    Համընդհանուր տասնորդական դասակարգում
    Գրադարանային մատենագիտական դասակարգում
  4. Մեքենաընթեռնելի քարտագրում
  5. Խորագրեր։ Դրանց դերը և նշանակությունը գրադարանային տեղեկատվական աղբյուրներում որոնում կատարելիս
  6. Տեղեկատվության երկարաժամկետ պահպանություն
  7. Ինտերնետային որոնող շարժիչներ
  8. Հեղինակային իրավունք և գրադարաններ

Գրականություն

  • Տ. Զարգարյան «Թվային գրադարաններ», 2001 թ.
  • Дж. Ульман. Основы систем баз данных. Москва, «Финансы и статистика», 1983
  • Իշխանյան Ռաֆայել «Գրքային ունեցվածքի և գրացուցակների կազմակերպումը գրադարաններում»։ 1971թ.
  • ՀՀ «Հեղինակային իրավունքի և հարակից օրենքների մասին»
  • Справочник библиотекаря /Науч. ред. А.Н. Ванее, В.А. Минкина. 3-е изд., перераб. и доп. Санкт-Петербург : Профессия, 2007.
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ մասնագիտության մագիստրոսական ծրագիրը գործարկվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում 2009 թ., Եվրամիության Տեմպուս 145021 -Tempus-2008UK- JPCR միջազգային ծրագրի շրջանակում:
 
ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳԻՐ
Ծրագրի անվանումը և մասնագիտության թվանշանը Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ - 07150
Բուհը  ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն
Շնորհվող որակավորումը Գրադարանային տեղեկատվական աղբյուրագիտության մագիստրոս
Ծրագրի մեկնարկի ուսումնական տարին 2009-2010
Ուսումնառության լեզուն հայերեն
Ուսուցման ձևը հեռակա
Ուսուցման տևողությունը 2.5 տարի՝
(5 կիսամյակ)
Վարձավճարը՝ ՀՀ քաղաքացիներ 1 տարվա կտրվածքով՝
250 000 դրամ,
ընդամենը՝
625 000դրամ
Վարձավճարը՝ օտարերկրացիներ 1 տարվա կտրվածքով՝
400 000 դրամ,
ընդամենը՝
1 000 000դրամ
 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան 0019, Մարշալ Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգայն կենտրոն

Հեռախոս՝ +(374 10) 56-80-68