ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 
ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Մագիստրոսի պատրաստման ծրագիրը բաղկացած է երկու հիմնական կառուցամասից՝ ուսումնական և հետազոտական, որոնցից յուրաքանչյուրով նախատեսված աշխատանքներն իրականացվում են նախանշված ուսումնական կիսամյակներում` ուսումնական և հետազոտական կառուցամասերի կրեդիտներով արտահայտված ծավալների հետևյալ համամասնությամբ։

Կիսամյակ I II III IV V Ընդամենը
Ուսումնական կառուցամաս, կրեդիտ 18 18 18 18 0 72
Հետազոտական կառուցամաս, կրեդիտ 6 6 6 6 24 48
Ընդամենը, կրեդիտ 24 24 24 24 24 120

Ուսումնական կիսամյակի համար սահմանվում է 16-շաբաթյա տևողություն, որից 3-ը հատկացվում է տեսական ուսուցմանը, 9-ը` ինքնուրույն աշխատանքներին և կոնսուլտացիաներին, իսկ 4-ը` քննաշրջանին։ Ծրագրի առաջին չորս կիսամյակների սկզբում երկու շաբաթ հատկացվում է մագիստրանտի անհատական ուսումնական ծրագրի ձևավորմանը։
Ուսանողի շաբաթական լսարանային ուսումնական բեռնվածությունը կազմում է 24 ժամ:
Ուսումնական կրեդիտի ժամային համարժեքը կազմում է` 1 կրեդիտ = 30 ժամ։
Ուսանողը կիսամյակում պետք է ունենա առնվազն 20, առավելագույնը` 30 կրեդիտ ուսումնական բեռնվածություն, իսկ մեկ ուսումնական տարում՝ 48 կրեդիտ։ Ուսումնական ծրագրի լրիվ աշխատածավալը համապատասխանում է 120 կրեդիտի։
Ծրագրի ուսումնական կառուցամասը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից լրացական դասընթացներ, ընդհանուր կրթամաս, մասնագիտական պարտադիր կրթամաս և կամընտրական դասընթացներ։
Առաջին երկուսը ծառայում են մագիստրոսի կրթական աստիճանի ընդհանուր հենքի ապահովմանը կամ համալրմանը, երրորդ կրթամասը կազմում է մագիստրոսական ծրագրի բովանդակային էությունը, որն ապահովում է մասնագիտական գիտելիքների և կարողությունների անհրաժեշտ հենքը, իսկ չորրորդը՝ ծրագրի անհատականացված ուսուցման մասն է։

Լրացական դասընթաց

Մոդուլ-դասընթաց Կրեդիտ Ընդամենը ժամ Լսարանային ժամ Կիսամյակ Գնահատման ձևը
Մասնագիտական օտար լեզու` անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն 0 180 24 I, II Ստուգարք

Ընդհանուր դասընթացների կրթամաս

Մոդուլ-դասընթաց Կրեդիտ Ընդամենը ժամ Լսարանային ժամ(դ/գ.ս)* Կիսամյակ Գնահատման ձևը
Համակարգչագիտություն 3 90 4/8 I Քննություն
Մասնագիտության
փիլիսոփայական հարցեր
3 90 8/4 I Քննություն
* Այսուհետ` դ – դասախոսություն, գ – գործնական կամ սեմինար պարապմունք։

Մասնագիտական պարտադիր կրթամաս

Մասնագիտական պարտադիր կրթամասն ընդգրկում է 14՝ 3 և 4.5 և 6 կրեդիտատարությամբ մոդուլ դասընթացներ։ Կրթամասի ընդհանուր աշխատածավալը ծրագրում սահմանված է 51 կրեդիտ։ Սա մագիստրոսական ծրագրի պարտադիր դասընթացների ցանկն է, որն ապահովում է տվյալ մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական մակարդակում պահանջվող գիտելիքների և կարողությունների ձեռքբերումը։ Դրանք մշակվում են՝ հաշվի առնելով մաս¬նագիտական աշխատաշուկայի արդի կարիքները և պահանջմունքները։

Մոդուլ-դասընթաց Կրեդիտ Ընդամենը ժամ Լսարանային ժամ (դ/գ,ս) Կիսամյակ Գնահատման ձևը
Տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային գրադարաններ 4,5 135 14/4 I Քննություն
Ընդհանուր գրադարանագիտու-թյուն 4.5 135 14/4 I Քննություն
Արխիվագիտություն 4.5 135 10/8 II Քննություն
Մեքենաընթեռնելի քարտագրում, հեղինակավոր գրառումներ 6 135 12/6 II Քննություն
Մասնագիտական օտար լեզու` անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն 24 24 24 III Քննություն
Ծրագրավորման լեզուների ներածություն 3 90 8/4 III Քննություն
Ծրագրավորման լեզուներ(JAVA) 4.5 135 10/8 IV Քննություն
Վեբ ծրագրավորում 4.5 90 8/4 III Քննություն
Հեռաուսուցման հիմունքներ 3 90 8/4 III Քննություն
Փաստագիտություն 3 90 8/4 III Քննություն
Գրադարանային կայքի ձևավորում 3 90 8/4 IV Քննություն
Գրադարանային տեղեկատվական ցանցերի կառավարում 3 90 8/4 III Քննություն
Մշակութային հիշողության պահպանում և թվայնացում 6 135 10/8 IV Քննություն

Կամընտրական դասընթացներ

Մոդուլ-դասընթաց Կրեդիտ Ընդամենը ժամ Լսարանային ժամ Կիսամյակ Գնահատման ձևը
Տվյալների շտեմարաններ 3 90 8/4 II Քննություն
Ինտեգրացված գրադարանային համակարգեր 3 90 8/4 II Քննություն
Տեղեկատվական գործունեության կառավարում և շուկայաբանություն 3 90 8/4 III Քննություն
Մատենագիտություն 3 90 8/4 III Քննություն
Լինուքս օպերացիոն համակարգի կիրառումը գրադարանային գործում 3 90 8/4 IV Քննություն
Քարտագրում և դասակարգում 3 90 8/4 IV Քննություն

Հետազոտական կառուցամաս

Ծրագրի հետազոտական կառուցամասը ներառում է հետևյալ բաղադրիչները. գիտական ղեկավարի սեմինար, գիտահետազոտական աշխատանք, գիտահետազոտական պրակտիկա, գիտամանկավարժական պրակտիկա և մագիստրոսական ատենախոսություն։

Գիտական ղեկավարի սեմինարը գիտական ղեկավարի կողմից իր ղեկավարած ուսանողների հետ վարվող սեմինարների շարք է, որի ընթացքում ուսանողներին ցուցաբերվում է գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն, ձևավորվում են գիտական սեմինարներին հաղորդումներ և զեկուցումներ ներկայացնելու, գիտական բանավեճ վարելու, գրախոսություններով հանդես գալու ունակությունները։ Կազմակերպվում է ուսումնառության բոլոր 5 կիսամյակներում, որոնցից յուրաքանչյուրում հատկացվում է 3 կրեդիտ։

Գիտահետազոտական աշխատանքի բովանդակությունը պայմանավորվում է ուսանողի մագիստրոսական ատենախոսության թեմայի խնդիրներով և կազմվում է գիտական ղեկավարի հետ համատեղ։ Այն կազմակերպվում է ուսումնառության բոլոր 5 կիսամյակներում՝ ընդհանուր 15 կրեդիտ աշխատածավալով։

Գիտահետազոտական պրակտիկան կազմակերպվում է 5-րդ կիսամյակում՝ գիտական ղեկավարի հետ համատեղ կազմված և հաստատված ծրագրով։ Կարող է իրականացվել ամբիոնի կամ լաբորատորիայի գիտական թեմաների շրջանակներում։ Ունի 3 կրեդիտ աշխատածավալ։

Գիտամանկավարժական պրակտիկան կազմակերպվում է 5-րդ կիսամյա֊կում՝ գիտական ղեկավարի հետ համատեղ կազմված և հաստատված ծրագրով։ Նախատեսում է բակալավրիատում սեմիանարների և գործնական պարապմունքների անցկացում, կուրսային աշխատանքների գրախոսում։ Այն ևս ունի 3 կրեդիտ աշխատածավալ։

Մագիստրոսական ատենախոսության կատարումը և նրա պաշտպանությունը մագիստրոսի կրթական ծրագրի եզրափակիչ փուլն է, որն իրականացվում է 5-րդ կիսամյակում։ Ատենախոսության կատարման և պաշտպանության համար ծրագրում նախատեսվում է 12 կրեդիտ աշխատածավալ։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ մասնագիտության մագիստրոսական ծրագիրը գործարկվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում 2009 թ., Եվրամիության Տեմպուս 145021 -Tempus-2008UK- JPCR միջազգային ծրագրի շրջանակում:
 
ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳԻՐ
Ծրագրի անվանումը և մասնագիտության թվանշանը Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ - 07150
Բուհը  ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն
Շնորհվող որակավորումը Գրադարանային տեղեկատվական աղբյուրագիտության մագիստրոս
Ծրագրի մեկնարկի ուսումնական տարին 2009-2010
Ուսումնառության լեզուն հայերեն
Ուսուցման ձևը հեռակա
Ուսուցման տևողությունը 2.5 տարի,
(5 կիսամյակ)
Վարձավճարը՝ ՀՀ քաղաքացիներ 1 տարվա կտրվածքով՝
250 000 դրամ,
ընդամենը՝
625 000դրամ
Վարձավճարը՝ օտարերկրացիներ 1 տարվա կտրվածքով՝
400 000 դրամ,
ընդամենը՝
1 000 000դրամ
 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան 0019, Մարշալ Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգայն կենտրոն

Հեռախոս՝ +(374 10) 56-80-68