Վաչե Նալբանդյան

ՎԱՉԵ ՍՄԲԱՏԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

  • Ծնվել է 1919 թ. փետրվարի 25-ին Նոր Բայազետ (այժմ` Գավառ) քաղաքում:
  • 1936 թ. ավարտել է Նոր Բայազետի միջնակարգ դպրոցը:
  • 1941 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով:
  • 1941-1946 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
  • 1946-1949 թթ. եղել է Երևանի պետհամալսարանի “Հայոց հին գրականություն” մասնագիտության գծով ասպիրանտ:
  • 1948-1998 թթ. դասախոսել է Երևանի պետական համալսարանում:
  • 1952-1953 թթ.Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն:
  • 1954 թ. շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
  • 1955-1971 թթ. ընտրվել է Հայկական ՍՍՀ IV-VII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր:
  • 1956-1965 թթ. Երևանի պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր:
  • 1957 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում:
  • 1959-1967 թթ. Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ:
  • 1965-1977 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվ. Գրականության ինստիտուտի տնօրեն:
  • 1969 թ. շնոհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան` “Չորրորդ դարի Հայաստանը հայոց հին պատմագրության մեջ և Ստեփան Զորյանի պատմավեպերը” թեմայով դիսերտացիայի համար ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
  • 1971 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ:
  • 1978-1998 թթ. Հայաստանի ԳԱԱ նախագահությանն առընթեր գրադարանային խորհրդի նախագահ-ֆունդամենտալ գիտական գրադարանի տնօրեն:
  • 1982 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ “Վաստակագրով”:
  • 1985 թ. Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 40-ամյակի առթիվ պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով և հոբելյանական մեդալով:
  • 1990 թ. շնորհվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
  • 1994 թ. ընտրվել է Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս:
  • Վախճանվել է 1998 թ. Երևանում։

Տե՛ս նաև՝