Անրի Ներսեսյան

ԱՆՐԻ ԲԱՐՍԵՂԻ ՆԵՐՍԵՍՅԱՆ

  • Ծնվել է 1936 թ. փետրվարի 27-ին Ստալինգրադում /Վոլգոգրադ/:
  • 1952 թ. ավարտել է Երևանի Ֆ. Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը։
  • 1952 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։
  • 1957 թ. ավարտել է ԵՊՀ-ն։
  • 1957-1970 թթ. աշխատել է ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում՝ որպես կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող։
  • 1958-1962 թթ. հեռակա ուսուցմամբ սովորել և ավարտել է ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրան։
  • 1958-1995 թթ.` դասախոս ԵՊՀ-ի ֆիզիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, Երևանի ճարտարագիտական համալսարանում։
  • 1962 թ. Մ.Մ. Ջրբաշյանի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
  • 1970-1979 թթ. ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։
  • 1977 թ. ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
  • 1979-1986 թթ.` ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի դիֆերենցիալ հավասարումների և մաթեմատիկական ֆիզիկայի բաժնի վարիչ։
  • 1986 թ. ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
  • 1989 թ. արժանացել է պրոֆեսորի կոչման։
  • 1993, 1994թթ. գիտական համագործակցության նպատակով մեկնել է ԳՖՀ, Քուվեյթ։
  • 1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
  • 1997 թ.` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ։
  • 1998-2006 թթ. ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն։
  • 2005 թ. ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի խմբագրության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժնի խմբագիր։
  • 2006 թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրենի խորհրդական։
  • 2007 թ.-ից՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումների բաժնի վարիչ։

Տե՛ս նաև՝