Տիգրան Զարգարյան

ՏԻԳՐԱՆ ԿԱՐՈՅԻ ԶԱՐԳԱՐՅԱՆ

  • Ծնվել է 1954 թվականի փետրվարի 25-ին, Երևանում։
  • Սովորել է Երևանի ճարտարագիտական համալսարանում, մասնագիտացումը՝ գրադարանների և արխիվների թվայնացում և կառավարում։ Ունի ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձ։
  • Մասնակցել է Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանցի նախագծման աշխատանքներին։
  • 1994-1996 թթ․ աշխատել է հանրապետական գիտաբժշկական գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ։
  • 1996-2006թթ․ աշխատել է ԵՊՀ գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ։
  • 2006-2011 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրենը։
  • 2007-2009 թվականներին աշխատել է eIFL-FOSS (ազատ կոդերով ծրագրաշարեր) միջազգային ծրագրի համակարգող, իսկ ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում 2008 թվականին «Գրադարանային գործ և տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնի վարիչ։
  • 2011 թվականին նշանակվել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն։
  • 2013 թվականին խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
  • 2013 թ. փետրվարի 14-ին պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով։
  • 2013 թ. փետրվարի 27-ին պարգևատրվել է Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ հուշամեդալով։
  • 2013 թ․ գովասանքի վկայական In recognition of his outstanding contribution to the promotion of Open Access in Developing Countries. ‘Electronic Publishing Trust for Development’ Foundation.
  • 2014 թվականի մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։
  • 2019 թվականի փետրվարի 27-ին պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
  • 2019 թ․ առ այսօր ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար։
  • 2021 թ․ առ այսօր “Հայ գրադարանավարների և արխիվագետների միջազգային ասոցիացիայի” գործադիր խորհրդի հիմնադիր անդամ (International Association of Armenian Librarians and Archivists):
  • 2021-2022 թթ․՝ «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ Խորհրդի նախագահ։

Տե՛ս նաև՝