Մայա Գրիգորյան

ՄԱՅԱ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է Երևան քաղաքում, 1978 թ. ապրիլի 30-ին:
1985-1995թթ. սովորել և ավարտել է Երևանի Սիամանթոյի անվան թ. 162 միջնակարգ դպրոցը:
1995-2000թթ. Սովորել և գերազանցության դիպլոմով ավարտվել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ:
2000-2004թթ. Սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան:
2009թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ «Վիգեն Խեչումյանի փոքր արձակը» թեմայով: Շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2016-2018թթ. Սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ ստանալով մագիստրոսի աստիճան «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությամբ:
2021-ից գրանցված է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դոկտորատուրայում:
2001–2021թթ. աշխատել է Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնում:
2009-2012թթ. համատեղությամբ աշխատել է Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում՝ որպես «Հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնի դասախոս:
2015թ. եղել է «Arm Book Expo 2015» ցուցահանդեսի համակարգողներից:
2015-2021թթ. ղեկավարել է Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժինը:
2015-ից «Բանբեր Հայաստանի գրադարանների» գիտա-մեթոդական հանդեսի պատասխանատու քարտուղարն է:
2020-ից աշխատում է Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում՝ որպես «Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության» ամբիոնի դասախոս:
2021-2022թթ.՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի գիտքարտուղար:
2022-ից՝ նշանակվել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն:
Հեղինակ է շուրջ 40 գիտական հոդվածի, կազմել և խմբագրել է մատենագիտություններ ու հոդվածների ժողովածուներ: Մասնակցել է մի շարք գիտաժողովների: Ձևավորել և համակարգել է Հայաստանի ազգային գրադարանի մի շարք էլեկտրոնային շտեմարաններ: Եղել է գրադարանային ոլորտին առնչվող 4 թեկնածուական ատենախոսության ընդդիմախոս:
Ամուսնացած է, ունի երկու որդի: