Կարապետ Մինասյան

ԿԱՐԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԻՆԱՍՅԱՆ

Ծնվել է Երևան քաղաքում, 1953 թ. հոկտեմբերի 8-ին:
1961-1971թթ. սովորել և ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 119 ֆրանսիական թեքումով միջնակարգ դպրոցը:
1971-1986թթ. սովորել և ավարտվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «ռոմանա-գերմանական» ֆակուլտետը՝ «ֆրանսերեն լեզվի և գրականության մասնագետ» մասնագիտությամբ:
1973թ. ստացել է ֆրանսերեն լեզվի ուղեկցող-թարգմանչի որակավորում և աշխատել է «Ինտուրիստ»-ում, որպես ուղեկցող-թարգմանիչ։
1976-1979թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի մատենագիտության բաժնում որպես խմբագիր:
1980-2002թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում որպես գիտքարտուղար:
2002-2011թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում որպես գիտական գծով փոխտնօրեն։ 2011-2018թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում որպես տնօրենի պաշտոնակատար:
2018թ․ հոկտեմբերի 26-ին մահացել է։