Նունե Շահումյան

ՆՈՒՆԵ ԲԱԲԿԵՆԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ

Ծնվել է Երևան քաղաքում, 1955 թ. օգոստոսի 11-ին:
1963-1973թթ. սովորել և ավարտել է Երևանի Կրուպսկայայի՝ ներկայումս Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը:
1976-1981թթ. սովորել և ավարտվել է Վ․Յա․ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի «անգլերեն լեզու» ֆակուլտետը՝ «Անգլերեն լեզվի ուսուցիչ» մասնագիտությամբ:
1982–1987թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի օտար գրականության համալրման բաժնում որպես գրադարանավար:
1988-1991թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի օտար գրականության համալրման բաժնում որպես ավագ գրադարանավար:
1992-2001թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի գրքափոխանակության և պահուստային բաժնի վարիչ:
14․01․2002-01․06․2002թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի համալրման բաժնի վարիչ:
01․06․2002-2018թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում որպես գիտքարտուղար:
2019-03․11․2022թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում որպես տնօրենի պաշտոնակատար:
03․11․2022թթ․ աշխատում է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում որպես գրադարանային աշխատանքների մեթոդիստ:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: