Արարատ Ղարիբյան

Արարատ Սահակի Ղարիբյան

  • Ծնվել է 1899 թ. հունվարի 27-ին Արտաշատի շրջանի Այգեզարդ գյուղում:
  • 1915 թ. ավարտել է Երևանի պրոգիմնազիան
  • 1919 թ. ավարտել է Երևանի արական գիմնազիան:
  • 1927 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
  • 1922-1928 թթ. աշխատել է Երևանի յոթնամյա և Աբովյանի անվան երկրորդ աստիճանի դպրոցներում որպես ուսուցիչ:
  • 1928 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան:
  • 1929-1948 թթ. դասախոսել է Երևանի պետական համալսարանում:
  • 1934 -1977 թթ. դասախոսել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում:
  • 1934-1937 թթ. դասախոսել է Թբիլիսիի հեռակա մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնում:
  • 1935-1947 թթ. դասախոսել է Բաքվի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնում:
  • 1934-1954 թթ. դասախոսել է հայկական հեռակա մանկավարժական ինստիտուտում:
  • 1934-1960 թթ. եղել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի վարիչ:
  • 1936-1948 թթ. դասախոսել է Լենինականի Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում:
  • 1937 թ. առաջինը Հայաստանում ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
  • 1940 թ. նույնպես առաջինը Հայաստանում ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
  • 1940 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
  • 1944-1950 և 1956-1962 թթ. եղել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրեն:
  • 1947 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ:
  • 1954 թ. ստացել է գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
  • 1955-1967 թթ. ղեկավարել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի լեզվի, գրականության և արվեստի ինստիտուտների գիտական աստիճաններ շնորհող միացյալ գիտական խորհուրդը:
  • 1958-1961 թթ. և 1964 -1977 թթ. եղել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հասարակական բաժանմունքի ակադեմիկոս-քարտողարի տեղակալ հասարակական կարգով:
  • 1960 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
  • 1962-1977 թթ. եղել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի գրադարանային խորհրդի նախագահ և ֆունդամենտալ գրադարանի տնօրեն:
  • 1969 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
  • Վախճանվել է 1977 թ. մարտի 1-ին Երևանում:

Տե՛ս նաև՝