Անհատական բաժնույթ
- Անհատական բաժնույթից օգտվելու իրավունք ունեն ՀՀ ԳԱԱ համակարգի գիտաշխատողները և այլ հաստատությունների դոկտորի գիտական աստիճան կամ պրոֆեսորի կոչում ունեցող անձինք:
 - ՀՀ ԳԱԱ համակարգի աշխատակիցը անհատական բաժնույթում գրանցվելու համար պետք է լրացնի հաշվառման քարտ, որն այնուհետև հաստատվում է այն կազմակերպության կնիքով, որտեղ անձն աշխատում է։
 - Անհատական բաժնույթով միաժամանակ կարելի է ստանալ ոչ ավել քան 3 միավոր գրականություն, յուրաքանչյուրը 1 ամիս ժամկետով։
 - Անհատական բաժնույթից օգտվելու իրավունքը տրվում է մեկ տարի ժամկետով։
 - Գրականության օգտագործման ժամկետը հնարավոր է երկարացնել, եթե տվյալ հրատարակության համար չկա ուրիշ ընթերցողի պահանջ: Ժամկետը կրկին երկարացնելու համար ընթերցողը պարտավոր է տվյալ գրականությունը ներկայացնել գրադարանի սպասարկման բաժին։
 - Գրականության վերադարձի ժամկետը 2 անգամ խախտելու դեպքում ընթերցողը 6 ամիս ժամկետով զրկվում է անհատական բաժնույթից օգտվելու իրավունքից։
 - Ընթերցողը պատասխանատվություն է կրում սպասարկված գրականության յուրաքանչյուր միավորի անխաթարության և ողջամնացության համար։ Գիրքը ստանալիս պարտավոր է ստուգել նրա ֆիզիկական վիճակը՝ էջերի քանակ, նկարազարդումներ, գծագրեր, հավելվածներ և այլն։ Բացահայտված թերությունների մասին պետք է տեղեկացել գրադարանավարին։
 - Անհատական բաժնույթով չեն տրվում լրագրերը, հին հրատարակությունները (մինչև 1940 թվականը), տեղեկատու հրատարակությունները` հանրագիտարաններ, բառարաններ, հազվագյուտ, թանկարժեք և պատկերազարդ հրատարակությունները։
 - Գրադարանի կորած գրադարանային փաստաթղթերը փոխարինվում են համարժեք փաստաթղթով կամ կատարվում  է դրամական փոխհատուցում, որն իրականացվում է ըստ «Գրականության կորուստների, վերականգնման և փոխհատուցման» հանձնաժողովի որոշման։
Գրադարանի հավաքածուներից կորած մեկ օրինակ գրադարանային փաստաթուղթը փոխարինվում է․
ա) կորած փաստաթղթի միևնույն հրատարակությամբ
բ) նույն փաստաթղթի մեկ այլ հրատարակությամբ և պատճենահան օրինակով
գ) գրադարանի համար զրո օրինակ մեկ այլ գրադարանային փաստաթղթով։
Կորած գրադարանային փաստաթղթերի փոխհատուցումը կատարվում է տվյալ գրադարանային փաստաթղթի շուկայական արժեքի 10-պատիկի չափով։ - Անհատական բաժնույթից օգտվող ընթերցողները պարտավոր են պահպանել սույն կանոնները։
 
Պահանջվում է ներկայացնել
| ՀՀ ԳԱԱ համակարգի աշխատակիցները | անձնագիր կամ նույնականացման քարտ, լրացված հաշվառման քարտ | 
| ՀՀ ԳԱԱ Գիտակրթական կենտրոնի ուսանողները | անձնագիր կամ նույնականացման քարտ, լրացված հաշվառման քարտ | 
| Այլ հաստատությունների գիտաշխատողները | անձնագիր կամ նույնականացման քարտ, լրացված հաշվառման քարտ, միջնորդագիր | 
Ընթերցասրահներից կարող են օգտվել
- ԲՈՒՀ-երի ուսանողները, մագիստրանտները
 - Ոչ ակադեմիական հաստատությունների ասպիրանտները
 - 16 տարին լրացած ցանկացած անձ
 
Պահանջվում է ներկայացնել
| ԲՈՒՀ-երի ուսանողները, մագիստրանտները Ոչ ակադեմիական հաստատությունների ասպիրանտները 16 տարին լրացած անձինք  | 
անձնագիր կամ նույնականացման քարտ, տեղեկանք աշխատավայրից, ուսանողական տոմս, լրացված հաշվառման քարտ | 
Միջգրադարանային բաժնույթ
Պատվերները ձևակերպվում են պատվիրատու գրադարանի գրադարանավարի պահանջով:
Օգտվելու կանոնները
Ընթերցասրահներում սպասարկվում են Հիմնարար գիտական գրադարանից օգտվելու իրավունք ունեցող բոլոր ընթերցողները: Ընթերցասրահներն ունեն առձեռն հավաքածուներ, որոնցից ընթերցողները կարող են օգտվել առանց սահմանափակման: Առձեռն հավաքածուները համալրված են հիմնականում տեղեկատու գրականությամբ /հանրագիտարաններ, բառարաններ, տեղեկատուներ/: Առձեռն հավաքածուներում բացակայող գրականությունը կարելի է պատվիրել գրապահոցից:
Անհրաժեշտ է իմանալ
Աշխատանքի վայրը, տան հասցեն, հեռախոսի համարը փոխելու, ինչպես նաև ընթերցողական տոմսը կորցնելու դեպքում ընթերցողը պարտավոր է անմիջապես հայտնել գրադարանի սպասարկման բաժին:
Գիրքը պահելու նշված ժամկետը խախտելու դեպքում ընթերցողի սպասարկումը դադարեցվում է մինչև գրականության վերադարձը: Ընդ որում, ընթերցողը կարող է նաև ժամանակավորապես /մինչև 1 տարի/ զրկվել գրադարանից օգտվելու իրավունքից:
Գրականությունը կորցնելու կամ փչացնելու դեպքում ընթերցողը պարտավոր է գրադարանին վերադարձնել նույն գրքի այլ օրինակ: Եթե դա անհնար է, գրադարանի հատուկ հանձնաժողովի որոշմամբ` փոխարինել կորցրած գիրքը հավասարազոր հրատարակությամբ կամ շուկայական գներով հատուցել կորած գրականության արժեքը:
Արգելվում է
- ուրիշին տալ ընթերցողական տոմսը
 - գրականության վրա նշումներ, ընդգծումներ կատարել, ծալել, պատռել էջերը և այլն
 - ընթերցասրահներից դուրս բերել գրականությունը` առանց թույլտվության
 - ընթերցասրահում օգտվել սեփական գրքերից՝ առանց թույլտվության
 - բաժնույթում և ընթերցասրահներում բարձր խոսել և օգտվել բջջային հեռախոսներից
 - ծխել գրադարանի տարածքում:
 
Սույն կանոնները խախտողները կզրկվեն գրադարանից օգտվելու իրավունքից:
Առցանց պատվեր https://opac.flib.sci.am/

