Անհատական բաժնույթ

  1. Անհատական բաժնույթից օգտվելու իրավունք ունեն ՀՀ ԳԱԱ համակարգի գիտաշխատողները և այլ հաստատությունների դոկտորի գիտական աստիճան կամ պրոֆեսորի կոչում ունեցող անձինք:
  2. ՀՀ ԳԱԱ համակարգի աշխատակիցը անհատական բաժնույթում գրանցվելու համար պետք է լրացնի հաշվառման քարտ, որն այնուհետև հաստատվում է այն կազմակերպության կնիքով, որտեղ անձն աշխատում է։
  3. Անհատական բաժնույթով միաժամանակ կարելի է ստանալ ոչ ավել քան 3 միավոր գրականություն, յուրաքանչյուրը 1 ամիս ժամկետով։
  4. Անհատական բաժնույթից օգտվելու իրավունքը տրվում է մեկ տարի ժամկետով։
  5. Գրականության օգտագործման ժամկետը հնարավոր է երկարացնել, եթե տվյալ հրատարակության համար չկա ուրիշ ընթերցողի պահանջ: Ժամկետը կրկին երկարացնելու համար ընթերցողը պարտավոր է տվյալ գրականությունը ներկայացնել գրադարանի սպասարկման բաժին։
  6. Գրականության վերադարձի ժամկետը 2 անգամ խախտելու դեպքում ընթերցողը 6 ամիս ժամկետով զրկվում է անհատական բաժնույթից օգտվելու իրավունքից։
  7. Ընթերցողը պատասխանատվություն է կրում սպասարկված գրականության յուրաքանչյուր միավորի անխաթարության և ողջամնացության համար։ Գիրքը ստանալիս պարտավոր է ստուգել նրա ֆիզիկական վիճակը՝ էջերի քանակ, նկարազարդումներ, գծագրեր, հավելվածներ և այլն։ Բացահայտված թերությունների մասին պետք է տեղեկացել գրադարանավարին։
  8. Անհատական բաժնույթով չեն տրվում լրագրերը, հին հրատարակությունները (մինչև 1940 թվականը), տեղեկատու հրատարակությունները` հանրագիտարաններ, բառարաններ, հազվագյուտ, թանկարժեք և պատկերազարդ հրատարակությունները։
  9. Գրադարանի կորած գրադարանային փաստաթղթերը փոխարինվում են համարժեք փաստաթղթով կամ կատարվում է դրամական փոխհատուցում, որն իրականացվում է ըստ «Գրականության կորուստների, վերականգնման և փոխհատուցման» հանձնաժողովի որոշման։
    Գրադարանի հավաքածուներից կորած մեկ օրինակ գրադարանային փաստաթուղթը փոխարինվում է․
    ա) կորած փաստաթղթի միևնույն հրատարակությամբ
    բ) նույն փաստաթղթի մեկ այլ հրատարակությամբ և պատճենահան օրինակով
    գ) գրադարանի համար զրո օրինակ մեկ այլ գրադարանային փաստաթղթով։
    Կորած գրադարանային փաստաթղթերի փոխհատուցումը կատարվում է տվյալ գրադարանային փաստաթղթի շուկայական արժեքի 10-պատիկի չափով։
  10. Անհատական բաժնույթից օգտվող ընթերցողները պարտավոր են պահպանել սույն կանոնները։
Պահանջվում է ներկայացնել
ՀՀ ԳԱԱ համակարգի աշխատակիցները անձնագիր կամ նույնականացման քարտ, լրացված  հաշվառման քարտ 
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական կենտրոնի ուսանողները անձնագիր կամ նույնականացման քարտ, լրացված հաշվառման քարտ
Այլ հաստատությունների գիտաշխատողները անձնագիր կամ նույնականացման քարտ, լրացված հաշվառման քարտմիջնորդագիր

Ընթերցասրահներից կարող են օգտվել

  • ԲՈՒՀ-երի ուսանողները, մագիստրանտները
  • Ոչ ակադեմիական հաստատությունների ասպիրանտները
  • 16 տարին լրացած ցանկացած անձ
Պահանջվում է ներկայացնել
ԲՈՒՀ-երի ուսանողները, մագիստրանտները
Ոչ ակադեմիական հաստատությունների ասպիրանտները
16 տարին լրացած անձինք
անձնագիր կամ նույնականացման քարտ, տեղեկանք աշխատավայրից, ուսանողական տոմս, լրացված հաշվառման քարտ

Միջգրադարանային բաժնույթ

Պատվերները ձևակերպվում են պատվիրատու գրադարանի գրադարանավարի պահանջով:

Օգտվելու կանոնները

Ընթերցասրահներում սպասարկվում են Հիմնարար գիտական գրադարանից օգտվելու իրավունք ունեցող բոլոր ընթերցողները: Ընթերցասրահներն ունեն առձեռն հավաքածուներ, որոնցից ընթերցողները կարող են օգտվել առանց սահմանափակման: Առձեռն հավաքածուները համալրված են հիմնականում տեղեկատու գրականությամբ /հանրագիտարաններ, բառարաններ, տեղեկատուներ/: Առձեռն հավաքածուներում բացակայող գրականությունը կարելի է պատվիրել գրապահոցից:

Անհրաժեշտ է իմանալ

Աշխատանքի վայրը, տան հասցեն, հեռախոսի համարը փոխելու, ինչպես նաև ընթերցողական տոմսը կորցնելու դեպքում ընթերցողը պարտավոր է անմիջապես հայտնել գրադարանի սպասարկման բաժին:

Գիրքը պահելու նշված ժամկետը խախտելու դեպքում ընթերցողի սպասարկումը դադարեցվում է մինչև գրականության վերադարձը: Ընդ որում, ընթերցողը կարող է նաև ժամանակավորապես /մինչև 1 տարի/ զրկվել գրադարանից օգտվելու իրավունքից:

Գրականությունը կորցնելու կամ փչացնելու դեպքում ընթերցողը պարտավոր է գրադարանին վերադարձնել նույն գրքի այլ օրինակ: Եթե դա անհնար է, գրադարանի հատուկ հանձնաժողովի որոշմամբ` փոխարինել կորցրած գիրքը հավասարազոր հրատարակությամբ կամ շուկայական գներով հատուցել կորած գրականության արժեքը:  

Արգելվում է
  • ուրիշին տալ ընթերցողական տոմսը
  • գրականության վրա նշումներ, ընդգծումներ կատարել, ծալել, պատռել էջերը և այլն
  • ընթերցասրահներից դուրս բերել գրականությունը` առանց թույլտվության
  • ընթերցասրահում օգտվել սեփական գրքերից՝ առանց թույլտվության
  • բաժնույթում և ընթերցասրահներում բարձր խոսել և օգտվել բջջային հեռախոսներից
  • ծխել գրադարանի տարածքում:

Սույն կանոնները խախտողները կզրկվեն գրադարանից օգտվելու իրավունքից:

Առցանց պատվեր  https://opac.flib.sci.am/