Նպատակներ և առաքելություն

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը 1935թ-ից ՀԳԳ-ն հանդես գալով` որպես ստեղծագործական գործունեության կենտրոն, գիտելիքների կուտակման աղբյուր, մշտապես պատրաստակամորեն ընդունել և սպասարկել է գիտության, կրթության, արդյունաբերության տարբեր ոլորտներում ներգրավված գիտաշխատողներին, մանկավարժներին, ուսանողներին և ճարտարագետներին:

Հանդիսանում է՝
• Տարբեր ձևաչափով և գիտության տարբեր ճյուղերը արտացոլող մոտ երեք միլիոն ֆիզիկական փաստաթղթերի պահոց։
• Թվային բովանդակության ստեղծման խորհրդատվական կենտրոն՝ գրադարանային գործի ոլորտում մասնագիտացած գրադարանավարներով։
• ԳԱԱ -ի ինստիտուտների գրադարանների հետ միասին գիտական հասարակայնության շրջանում՝ գիտելիքի և հետազոտական աշխատանքների արդյունքները տարածող օղակ։
• Հայ հնատիպ գրքերի հավաքածու սկսած 16-րդ դարից և հայ պարբերական մամուլի     հավաքածու` սկսած 19-րդ դարից
• Տարբեր թվային պաշարների կուտակման հանգույց ։
Ունի՝
• Հայերեն, ռուսերեն, եվրոպական և արևելյան լեզուներով բազմաթիվ հավաքածուներ։
• Հայ հնատիպ գրքերի հավաքածու՝ սկսած 16-րդ դարից և հայ պարբերական մամուլի հավաքածու` սկսած 19-րդ դարից։
• Տարեկան ավելի քան 17000 այցելու։

Մեր առաքելությունը

• Պահպանել գիտական և մշակութային ժառանգությունը հաջորդ սերունդների համար։
• Աջակցել թվայնացման, հասանելիութան և´ գիտական և´ մշակութային ժառանգության պահպանության գործընթացին։
• Գրադարանից օգտվողների համար ապահովել աշխատանքային լավագույն պայմաններ՝ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ։
• Նպաստել թվային գրադարանների ստեղծմանը՝ հիմնված բաց մատչելիության մոդելների և բաց ծրագրային լուծումների վրա։
• Հեշտացնել ակադեմիական գրադարանների համագործակցությունը։
• Նպաստել գրադարանային և տեղեկատվական գիտության ուսուցմանը Հայաստանի գրադարանավարների համար։

Մեր նպատակները

21-րդ դարի առաջին քառորդի համար մեր նպատակն է մասնակցել Հայաստանում «Գիտելիքահենք հասարակության» կառուցմանը: Թվային ճեղքվածքը կրճատելու համար աշխատանքներ ենք ծավալելու հետևյալ խնդիրների լուծման ուղղությամբ․
Փոխկապակցվածություն.Միավորել թվային գրադարանները և առցանց ուսումնական պաշարները տվյալների հաղորդման մեկ միասնական արագագործ ցանցում՝ ապահովելով օգտվողների անարգել մուտքը դեպի այդ պաշարներ:
Բովանդակություն. Ձևավորել շտեմարաններ հետևյալ հիմնական ուղղություններով՝ գիտական հաղորդակցություն, թվային գրադարանային ծառայություններ։ Ակադեմիական ինստիտուտների գրադարանների համար ստեղծել մի այնպիսի միջավայր, որ ժամանակի ընթացքում հնարավոր լինի հայկական գրադարաններում կուտակված տեղեկատվության ու գիտելիքի պաշարները փոխակերպել թվային տարբերակի:
Իրազեկություն. Աջակցել Հայաստանի գրադարանային հանրության ու ուսանողության գրադարանային գիտելիքների բարձրացմանը, որպեսզի բովանդակային շտեմարաններ ստեղծողներն ու դրանցից օգտվողներն ունենան համապատասխան գիտելիք ու հմտություն՝ շտեմարաններ ստեղծելու, կառավարելու, պահպանելու և օգտվելու համար: