Ընդհանուր հավաքածու

Հարուստ և բազմազան է ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ի հավաքածուն, որը բաղկացած է շուրջ 3 մլն բնական, ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական և հասարակական գիտությունների վերաբերյալ հրատարակություններից և սպասարկում է ավելի քան 17 հազար ընթերցողների:
 Ի թիվս այլ կարևոր խնդիրների` ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը հատուկ ուշադրություն է դարձնում իր հավաքածուն հայատառ հրատարակություններով և բոլոր լեզուներով հայագիտական գրականությամբ համալրելու գործին: «Ընդհանուր հավաքածու»-ում փնտրում կատարելու պարզագույն եղանակը սա է.    լրիվ...

Հնատիպ գրքերի հավաքածու

 Ուշադրության է արժանի  գրադարանի  հնատիպ գրքերի հավաքածուն, որը բաղկացած է 16-18 դդ.  հայերեն, սլավոնական և եվրոպական լեզուներով  բազմաթիվ մեծարժեք հրատարակություններից: ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Հայ հնատիպ գիրք» հավաքածուն, որը նկարագրված է «ՀՀ ԳԱԱ էլեկտրոնային քարտարան» բաժնում,  պարունակում է 438 միավոր/215 անուն  տպագիր նյութ։ Հնատիպ հավաքածուի ամենահին հրատարակությունը “Pestis Descri Ptio Quomodo Ipsa” գիրքն է, որը տպագրվել է 1598թ.: «Հնատիպ գրքերի հավաքածու»-ում փնտրում կատարելու պարզագույն եղանակը սա է.     լրիվ..

Քարտեզներ

Հավաքածուն բաղկացած է 159 միավոր քարտեզներից: Հատուկ ուշադրության է արժանի Զատիկ Խանզադյանի անհատական ֆոնդում պահվող քարտեզները, որոնք արտացոլում են   Փոքր Ասիան և Արևմտյան Հայաստանը 19-րդ դարում: «Քարտեզներ»հավաքածուում փնտրում կատարելու պարզագույն եղանակը սա է. լրիվ

Անհատական հավաքածուներ

 Ագուլյան Արամ, Ալթունյան Ասատուր — Արամ, Ալպոյաճյան Արշակ, Ավդալբեգյան Թադևոս, Երիցյան Արտեմ, Զեքիյան Լևոն, Էդգարյան Հովիկ, Թախտաջյան Արմեն, Թերզյան Մանուկ, Ժամկոչյան Բենիամին, Լիպին Լև,   Լիսիցյան Ստեփան և Սրբուհի, Լևոնյան Գարեգին,    Խանզադյան Զատիկ, Կյուլպենկյան Գալուստ, Կուսիկյան Կարապետ և Հովսեփ, Համբարձումյան Համազասպ, Հովհաննիսյան Աշոտ, Ղարիբյան Արարատ, Մերդինյան Կարապետ, Նալբանդյան Լուիզա, Նալբանդյան Վաչե, Պողարյան Գրիգոր, Պոստանճյան Պետրոս, Ջահուկյան Գևորգ, Սարգսյան Սուրեն, Փամբուկյան Հակոբ:
Անհատական հավաքածուներում փնտրում կատարելու պարզագույն եղանակը սա է.  լրիվ